Արագած լեռան վրա մոլորվածներին գտել են
Այսօր առավոտյան փրկարարները հայտնաբերել են Արագած լեռան վրա մոլորված՝ 1955 թ. ծնված 3 քաղաքացիներին:
Հայտնում են ԱԻՆ-ից ու մանրամասնում, որ սեպտեմբերի 10-ին, ժամը 21:48-ին ահազանգ է ստացվել, որ երեք քաղաքացի (երկուսը Վրաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը և չեն կարողանում գտնել վերադարձի ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ. Թ.-ը և 2 Վրաստանի Հանրապետության քաղաքացի Արագած լեռան Քարե լճի մոտակայքից հեռվացել են արշավախմբից, մոլորվել են և չեն իջել լեռան վրայից: