Արցախի ՄԻՊ. Լապշինի գործով Ադրբեջանն ակնհայտորեն ձախողվել է
«Ուրախ եմ, որ ազատությունից ապօրինի զրկված և դատապարտված մարդը կվերադառնա տուն».-այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ սեպտեմբերի 11-ին ստորագրած հրամանագրի, ըստ որի ներում է շնորհվում Իսրայելի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին:
«Այդ ազատության գինը միայն դիրքորոշում փոխելու և ներողություն խնդրելու հարկադրանքն էր, թե մեկ այլ բան, այս պահին դժվար է ասել։ Ես հակված եմ երկրորդ տարբերակին։ Բայց մի բան պարզ է. Լապշինի գործով Ադրբեջանը ակնհայտ նպատակ էր հետապնդում օտարերկրացիների դեպի Արցախ այցելությունները կրճատելու, Արցախի քաղաքացիների խնդիրների միջազգային լուսաբանումները սահմանափակելու, որը նույնքան ակնհայտորեն ձախողվել է։ Ավելին, թե՛ մեր Սփյուռքը և թե՛ միջազգային իրավապաշտպան հանրության առավել սկզբունքային հատվածը նոր խթան են ստացել Արցախում առավել ակտիվ գործելու համար».- նշել է Ռ.Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել բլոգեր Լապշինին
- Իսրայելին արտահանձնվելու վերաբերյալ Լապշինի դիմումը փոխանցվել է Ադրբեջանի ԱՆ
- Բաքվում Իսրայելի դեսպանությունը չի բացահայտել բլոգեր Լապշինի հետ հանդիպումից մանրամասներ
- Բլոգեր Լապշինը խնդրում է իրեն արտահանձնել Իսրայելին
- ՌԴ դեսպանատունը պատրաստ է աջակցել Ադրբեջանից Լապշինի արտահանձնմանը
- Լապշինի արտահանձնումը դեռևս անհնար է. փաստաբան
- Պեսկով. Լապշինի արտահանձնումը Կրեմլի թեման չէ
- Ալեքսանդր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման
- Լապշինի համար Բաքվում պահանջում են 6.5 տարվա ազատազրկում
- Լապշին. Ղարաբաղ այցելել եմ որպես զբոսաշրջիկ
- Բալայան. Լապշինի ձերբակալման վերաբերյալ արձագանքի բացակայությունը ոգեշնչեց Բաքվին
- Լապշինի վերաբերյալ ՀՀԿ ԵԿ ներկայացուցչի բանաձևը EDS կողմից ընդունվել է միաձայն
- Իսրայելի Արդարադատության նախարար.«Մենք շարունակում ենք ջանք գործադրել,որպեսզի օգնենք Լապշինին»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան