Գևորգ Ղազարյան. Հավաքականը հայտնվել է դժվար իրավիճակի մեջ
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, ով վնասվածք էր ստացել 2017 թ. մարտին՝ Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպման ընթացքում, շարունակում է վերականգնվել վնասվածքից: ՀՖՖ պաշտոնական կայքը կապ է հաստատել Ղազարյանի հետ՝ հետաքրքվելու նրա առողջական վիճակի մասին:
«Փառք Աստծո, ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պլանավորել էինք: Գտնվում եմ ակումբի մարզաբազայում և արդեն բավականին ծանր մարզումներ եմ անցկացնում՝ վազքեր, ֆիզիկական մարզումներ և գնդակով վարժություններ: Կարելի է ասել, որ վերականգնման վերջին փուլում եմ: Մոտ ժամանակներս կրկին կմեկնեմ Գերմանիա՝ բուժզննում անցնելու այն բժշկի մոտ, ով վիրահատել է ինձ, և եթե ամեն ինչ կարգին լինի, արդեն այս ամիս կմիանամ թիմիս՝ ներգրավվելով մարզումային գործընթացի մեջ:
Դիտել եմ հավաքականի հանդիպումները, և, անկախ ամեն ինչից, ուզում եմ քաջալերանքի խոսքեր ասել տղաների հասցեին: Շատ եմ կարոտում հավաքականը: Երբ թիմը խաղում է, և գտնվում ես հեռվում ու ոչնչով չես կարողանում օգնել, շատ ավելի դժվար է: Հիմա հավաքականը հայտնվել է դժվար իրավիճակի մեջ, բայց մենք պետք է միասին լինենք և հաղթահարենք այս պահը»,- ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Ղազարյան. Վերականգնմանս համար կպահանջվի առնվազն 6 ամիս
- Գևորգ Ղազարյանը բժշկական հետազոտություն է անցնում
- Գևորգ Ղազարյանի վնասվածքը բավականին լուրջ է, ամենայն հավանականությամբ, կվիրահատվի
- Գևորգ Ղազարյան. Ցանկանում ենք գեղեցիկ և գոլառատ խաղ պարգևել երկրպագուներին
- Գևորգ Ղազարյան. «Հավաքականի յուրաքանչյուր խաղին նվիրվում եմ 100 տոկոսով»
- ՖԱՖ-ը մրցանակ է հանձնել Գևորգ Ղազարյանին