Մինսկի խումբը բավարար չափով թափանցիկ չէ. Ռ.Կիրակոսյան
2016 թ ապրիլյան պատերազմը կտրուկ և հանկարծակի փոփոխություն առաջացրեց տարածաշրջանային անվտանգության լանդշաֆտում և հատկապես Լեռնային Ղարաբաղի հետ կապված անվտանգության իրավիճակում: Կովկասի ինստիտուտի կողմից կազմակերպված «Անվտանգությունն և դիվանագիտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում. նոր փո՞ւլ» թեմայով քննարկման ժամանակ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա խոսքով, այս լանդշաֆտում թե ուժի նուրբ հավասարակշռությունը, թե միջնորդության և դիվանագիտության մարտահրավերները, թե ներքին շարժիչ ուժերն ու գործոնները հաշվի առնելով՝ կարող են ասել, որ հիմնավորապես նոր իրականություն է ձևավորվել, հանկարծակի պատերազմի վտանգը, ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը չափազանց բարձր է մնում, հետևանքները բոլոր կողմերի համար չափազանց թանկ կարող են լինել. «Խափանող գործոնները քիչ են կամ չկան, որոնք կարող են կանխել կամ հետ պահել կողմերին, որպեսզի նրանք չդիմեն զենքին, կրկին քաղաքական կամքի, ռազմավարական տեսակալանի բացակայություն, բոլոր կողմերում պետական գործիչների կամքի պակաս»:
Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մասին, Ռ. Կիրակոսյանն ասաց, որ ավելի մտահոգիչ, լուրջ միտում կա:
«Ադրբեջանը բարեհաջող կարողացավ ստիպել, որպեսզի փակվի ԵԱՀԿ վերջին գրասենյակը Հարավային Կովկասի տարածաշրջանում: ԵԱՀԿ գրասենյակի հարկադրաբար փակումը Երևանում հիմնարար հարված էր տարածաշրջանային անվտանգության և կայունության հեռանկարին», - նշեց նա:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրենի խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խումբն ինքնին շատ բարդ իրավիճակում է հիմա ու դիվանագիտության հեռանկարը մնում է նույնչափ դժգույն, որքան միջնորդական գործընթացն է դարձել:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը շատ առումներով մրցավարներ չեն, նրանցից չի ակնկալվում, որ կմեղադրեն կողմերից մեկին կամ մյուսին, նրանք ընդամենը կարող են օժանդակել, միջնորդել՝ հաշվի առնելով, թե ինչպիսի քաղաքական կամք կցուցաբերն հակամարտության մասնակից կողմերը»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ երկու առումով միջնորդական գործընթացը կարելի է քննադատել՝ հակամարտության ոչ բոլոր մասնակիցներն են սեղանի շուրջ ներկայացված՝ որպես բանակցող, Մինսկի խումբը բավարար չափով թափանցիկ չէ, բավարար տեղեկատվության չի տալիս խաղաղության գործընթացի մասին, որը նպաստում է ապատեղեկատվությանը, թյուր տեղեկատվությանը:
«Խումբ չէ այն իմաստով, որը բավարար չափով բեռի, ռեսուրսների կիսում չկա»,- նշեց Ռ. Կիրակոսյանը:
Մտահոգիչ միտում համարեց նաև ԱՄՆ անորոշությունը, Թրամփի վարչակազմի անորոշ հանձնառությունն առ Արևմտյան անվտանգություն. «Մենք տեսնում ենք չակնկալվող աստիճանի անկանխատեսելի, անորոշ քաղաքականություն է իրականացնում Թրամփի վարչակազմը, որն ազդում է Լեռնային Ղարաբաղի վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»:
Նա նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին անհրաժեշտ է վերահաստատել փոխզիջումների և զիջումների անհրաժեշտությունը, կրկնել, թե ինչպիսի օգուտներ կարելի է քաղել հակամարտության լուծման առումով:
«Այն փաստը, որ Հայաստանը ներկայումս չունի խաղաղությանը հանձառու գործընկեր, արդարացում չէ, Հայաստանի կառավությանը պետք է քաջալերել, որպեսզի պահպանի իր քաղաքականությունը, որի հիմքում այն է, որ Լեռնային Ղարաբաղի սահմաններից անդին ընկած տարածքները սակարկային մի քանի առավելություններ ունեն», - ասաց Ռ. Կիրակոսյանը: