Ամենահայտնի YouTube-բլոգերին կրկին մեղադրել են ռասիզմի մեջ
PewDiePie վիդեոբլոգերը, որի տեսահոլովակներին YouTube-ում հետևում է 57 միլիոն օգտատեր, կրկին հայտնվել է ռասիստական սկանդալի կենտրոնում:
Գազետա.ռու կայքը, հղում անելով TechCrunch-ին, գրում է, որ Player Unknown Battlegrounds խաղի ժամանակ, իր հերթական միացումներից մեկի ժամանակ, բլոգերն օգտագործել է նվաստացուցիչ բառ խաղի սևամորթ կերպարի հասցեին: Ձայնագրությունն ակնթարթորեն տարածվել է սոցցանցերում, որտեղ բլոգերին արդեն ռասիստ են կոչում:
Մինչև այդ աշխարհի ամենահայտնի YouTube-բլոգերն արդեն իսկ ենթարկվել էր հասարակության քննադատությանը հակասեմիտական կատակների և իր տեսանյութերում նացիստական թեմաների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին