Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու հարցը՝ ԱԺ-ում
«Խորհրդային միության փլուզումից հետո գիտնականները ստիպված էին թողնել երկիրը, քանի որ վերացել էր կենտրոնական ֆինանսավորումը, և շատ երկրներ վատ վիճակում էին, այդ թվում նաև Հայաստանը»,- Ազգային Ժողովի նիստում կառավարության կողմից ներկայացրած՝ «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծի քննարկման ժամանակ այս մասին ասաց հիմնական զեկուցող ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
Նա հիշեցրեց, որ միջազգային կենտրոնը ստեղծվել է 1992թ-ին, Հայաստանը միացել է 1994-ին: Այն ստեղծվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի կողմից, միացել են Ճապոնիան, Հարավային Կորեան, Կանադան և այլն:
«Անդամակցության ընթացքում, մինչև նոր համաձայնագրի ստորագրումը, կառույցի կողմից 45 մլն դոլար է տրամադրվել Հայաստանին, ֆինանսավորվել են ավելի քան 170 գիտական ծրագրեր, մասնակցել են 1700 գիտնականներ: Կառույցից 2015-ին ՌԴ-ն դուրս է եկել, հետագայում՝ Բելառուսը, իսկ գիտական խնդիրները փոխվել են: Հիմա Հայաստանի հետ աշխատելու ցանկություն կա, լավ ծրագիր է, օգուտ ենք ստացել, միայն 2000թ-ին մեր բյուջեն ավելի քիչ է գիտությանը ֆինանսավորել, քան տրված ֆինանսավորումն է»,-ասաց նա:
Հարց հնչեցրեց «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը. «Համաձայնագրում զանգվածային ոչնչացման զենքերի մասին առնչվող կետ կա՞ և այս կոնտեքստում ՀՀ հնարավորությունները սահմանափակվո՞ւմ են: Հիմա ենթադրենք՝ ՀՀ-ն իր անվտանգության նկատառումներով ինչ-որ տեխնոլոգիական մշակումներ է անում, այս համաձայնագիրը սահմանափակո՞ւմ է, մասնավորապես, Իրանի հետ ատոմային էներգիայի առումով համագործակցությունը»:
Սամվել Հարությունյանը պատասխանեց, որ ոչ մի կետ չկա Իրանի և որևէ այլ երկրների հետ համագործակցության սահմանափակումների մասին:
«Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արման Սաղաթելյանը նշեց, որ հանձնաժողովում համաձայնագիրը քննարկվել և դրական եզրակացություն է ստացել. «Համաձայնագիրը ստեղծվել է երկկողմանի՝ նախաձեռնող երկրների և գիտնականների համար շահավետ պայմաններով։ Համաձայնագրում միայն Հայաստանի մասնաբաժինը 50 մլն դոլարի է հասնում, ինչը Հայաստանի համար լուրջ միջոցներ է»:
Նրա խոսքով՝ այս համաձայնագրի շարունակությունը մեզ հնարավորություն է տալիս պահպանել գիտական օջախները, դպրոցները, որոնք, որ կան։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները