Կոնվերս Բանկը մասնակցել է Արմենիա Էքսպո 2017 ամենամյա ցուցահանդեսին
Կոնվերս Բանկը մասնակցել է Արմենիա Էքսպո 2017 ամենամյա ցուցահանդեսին՝ պոտենցիալ և գործող հաճախորդներին ներկայանալով գրավիչ առաջարկներով:
Մասնավորապես, Բանկի տաղավայրի հյուրերն ու այցելուները տարաբնույթ տեղեկատվություն են ստացել Կոնվերս Բանկի կողմից առաջարկվող հիփոթեքային, էներգախնայողական, ՓՄՁ, ավտոմեքենաների ձեռքբերման և ուսանողներին վարկավորման պայմանների, ինչպես նաև տեղեկություններ «Կոնվերս Քվոտա» և բոնուսային ծառայությունների մասին:
«Մենք հավասարապես կարևորում և գնահատում ենք յուրաքանչյուր հաճախորդի: Եվ տաղավարում ներկայացված պրոդուկտներն ու ծառայությունները ընտրելիս հաշվի էինք առել ամենատարբեր նախասիրությունների և տարիքի անձանց պահանջները»,-հայտնում են բանկից:
Անդրադառնալով ներկայացված ծառայություններից մի քանիսի տրամադրման պայմաններին՝ նշվեց, որ «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակում բանկը վարկավորում է իրականացնում 9% տարեկան տոկոսադրույքով/ որից Երևանում սուբսիդավորվում է 2%-ը, մարզերում՝ 4%-ը/, իսկ «Ազգային հիփոթեքային ընկերության» ֆինանսավորմամբ՝ 11% տարեկան դրույքաչափով:
Ուսանող հաճախորդների համար գործարկած «Կերտիր քո վարկային պատմություն» ակցիայի շրջանակներում Բանկը՝ քարտերով 500 հազ. դրամ և ավելի գումարով անկանխիկ գործարք կատարած ուսանողներին հնարավորություն է ընձեռում Կոնվերս Բանկում ստանալ հիփոթեքային վարկ՝ գործող տոկոսադրույքից ցածր դրույքաչափով:
Իսկ ConverseQvota ծառայության շրջանակում հաճախորդին հնարավորություն է տրվում սպասարկման և առևտրի ոլորտներում բանկի գործընկերային ցանցում վարկային քարտով իրականացնել գնումներ ՝ դրանց դիմաց վճարելով աստիճանաբար, առանց տոկոսագումարի կամ միջնորդավճարի:
«Կոնվերս Բանկի տաղավար այցելուների քանակը վկայում էր այն մասին, որ Բանկի առաջարկները պահանջված են ու գրավիչ: Այցելուներն այստեղ ոչ միայն ծանոթացել են Բանկի պրոդուկտների մասին տեղեկատվական նյութերին, այլև՝ անհրաժեշտության դեպքում, համապատասխան խորհրդատվություն կամ հարցերի պատասխաններ ստացել Բանկի աշխատակիցներից»,-հայտնում են Կոնվերս Բանկից: