NASA-ն ասել է, թե ինչն է սպառնում մարդկությանը
NASA-ի գիտնականները կարծում են, որ սուպերհրաբուխներն ավելի մեծ սպառնալիք են, քան երկնաքարերը կամ երրորդ համաշխարհային պատերազմը: Ռիա նովոստին, հղում անելով The Independent-ին, գրում է, որ ընդհանուր առմամբ, մոլորակի վրա կա գիտությանը հայտնի մոտ 20 սուպերհրաբուխ, դրանցից գոնե մեկի ժայթքումը, գիտնականների կարծիքով, կարող է աղետալի հետևանքներ ունենալ:
Առավել մեծ վտանգ փորձագետները տեսնում են Յելլոուսթոնի հրաբխի մեջ, որըէ ԱՄՆ Վայոմինգ նահանգում է: Վերջին անգամ այն ժայթքել է 640 հազար տարի առաջ: Արդյունքում ձևավորվել է 72 կիլոմետրանոց իջվածք: Փորձագետների խոսքով, հրաբխի ժայթքման դեպքում հարյուրավոր կիլոմետր հեռավորությամբ լավա կտարածվի, այրելով ամեն ինչ այդ հատվածում:
Վայոմինգը և հարևան նահանգները կծածկվեն հրաբխային փոշում մետրանոց շերտով, սակայն դրանով կործանարար հետևանքը չի ավարտվի: Փոշին ու գազերը կծածկեն արևը, և դա բավարար կլինի բերքը ոչնչացնելու և աշխարհը հրաբխային ձմեռվա մեջ հայտնվելու համար, որը կարող է ձգձգվել տասնամյակներ և սպանել միլիոնների: Փորձագետները միաժամանակ ընդգծում են, որ մոտակա ժամանակներս դա դժվար թե տեղի ունենա:
ԱՄՆ Երկրաբանության ծառայության փորձագետները հրաբխի այս տարի ժայթքելու հավանականությունը գնահատում են 1-ը 730 հազարի հարաբերակցությամբ: Այդուհանդերձ NASA-ում զբաղվում են Յելոուսթոունի հրաբխի ժայթքումը կանխելու ծրագրի մշակմամբ: Ըստ այդմ, մասնագետները հույս ունեն հանել իջվածքում կուտակված ջերմությունը և այն վերածել էլեկտրաէներգիայի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան