Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթք
Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նախօրեին Միածնաէջ Մայր Տաճարում մատուցված Ս. Պատարագի ավարտին կատարվել է միջեկեղեցական աղոթք-մաղթանք` նվիրված Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը:
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, խաղաղության աղոթքին ներկա են եղել Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի նախաձեռնությամբ Իրաքից Մայր Աթոռ ժամանած Իրաքի կրոնապետերի և Քրիստոնեական ավանդապահությանց նախարար Տիար Ռաադ Քաչաչիի պաշտոնական պատվիրակությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Մերձավոր Արևելքի երկրների դեսպաններ ու հավատարմատարներ:
Արարողությունից առաջ խոսքով հանդես է եկել Իրաքահայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոսը, այնուհետև ներկա չորս կրոնապետերից յուրաքանչյուրն իր աղոթք-մաղթանքն է բերել` Մերձավոր Արևելքում, մասնավորապես Իրաքում խաղաղության հաստատման ու կրոնական հանդուրժողականության ամրապնդման համար:
Միջեկեղեցական աղոթքն ավարտվել է Վեհափառ Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան