
Թալիշի նոր առանձնատները ավարտական փուլում են
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է Թալիշ համայնք:
Նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղում ծանոթանալով գյուղում իրականացվող շինարարության ընթացքին, նախագահը հանձնարարեց քաղաքաշինության նախարարին, ըստ անհրաժեշտության, ավելացնել գյուղում վերականգնողական աշխատանքներ իրականացանող ընկերությունների թիվը. ներկայումս 7 ընկերություն է աշխատում:
Նախագահին զեկուցվեց, որ կան առանձնատներ, որոնց շինարարությունն ավարտական փուլում է և սեղմ ժամկետներում կհանձնվի բնակիչներին:
Նշենք, որ առաջին փուլում, հասարակական բնույթի շինարություններից (համայնքային կենտրոն, հանդիսությունների տուն, դպրոց, մանկապարտեզ) բացի 17 առանձնատուն կառուցվում-հիմնանորոգվում»:
Հարակից հրապարակումներ`
- Թալիշում շինարարությունը ակտիվ փուլում է
- Կարեն Կարապետյանը Մատաղիս ու Թալիշ է մեկնել
- Թալիշում մտադիր են վերացնել պատերազմի հետքը
- Արցախի դարպասը՝ Թալիշը, շենանալու է ու միշտ կանգուն է մնալու
- Արցախի նախագահը ծանոթացել է Թալիշում իրականացվող աշխատանքներին
- Թալիշում վերակառուցման աշխատանքները շարունակվում են. քաղաքաշինության նախարար