Ինչ ասում են, սաղ սուտ ա. Արտակ Սարգսյանը՝ հայտնի ձայնագրության մասին
ԱԺ «ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը սուտ է որակում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հրապարակված հայտնի ձայնագրությունը, որում «ՍԱՍ» սուպերմարկետի աշխատակիցներին պարտադրվում էր վերջինիս օգտին ձայներ հավաքագրել:
ԱԺ-ում գտնվող լրագրողների հարցին՝ արդյոք նույնականացվել է իր եղբոր ձայնը այն մարդու հետ, ով ձայներ բերելու հրանագ է տալիս, պատգամավորն այդպես էլ պատասխան չտվեց, փոխարենն անհանգստություն հայտնեց՝ իր հետ հավասար քայլող լրագրողն ու օպերատորը շտապելուց հանկարծ չընկնեն:
«Ինչ ասում են, սաղ սուտ ա: Բոլորը սուտ է»,- միայն ասաց Արտակ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից առաջ համացանցում էր հայտնվել մի ձայնագրություն, որտեղ մի տղամարդ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի աշխատակիցներին հորդորում էր ձայներ հավաքել պատգամավորի թեկնածու Արտակ Սարգսյանի համար՝ ամենամեծ թվով քվեներ ապահովողներին խոստանալով ընդհուպ դեպի Փարիզ ճամփորդություն և պաշտոնի բարձրացում:
Հարակից հրապարակումներ`
- ՀՔԾ. «ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով քրգործը կարճվել է
- ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ «ՍԱՍ»-ի ժողովի ձայնագրությունն ուղարկվել է ՀՔԾ
- Փաստաբան. «ՍԱՍ» գրուպում նախընտրական հանդիպման վարող անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության