ԱԳՆ. Հայ-վրացական հարաբերությունները զգալի զարգացում են ապրում
Վերջին տարիներին երկու հարևան ու բարեկամ երկրների հարաբերությունները զգալի զարգացում են ապրում: Երևանում սա արձանագրել են Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեին:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նախարարները կարևորել են արտաքին գերատեսչությունների ներդրումը Հայաստանի ու Վրաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործում:
Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությանը, միջխորհրդարանական հարաբերություններին, առևտրատնտեսական կապերին, տրանսպորտային ենթակառուցվածքներին, համագործակցությանը էներգետիկայի, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։
Կարևորվել է հայ-վրացական իրավապայմանագրային դաշտի առավել ընդլայնումը, անդրադարձ է կատարվել նաև վիրահայությանը հուզող խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին:
Հայաստանի և Վրաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային հրատապ մի շարք խնդիրների շուրջ:
Էդվարդ Նալբանդյանը Միխեիլ Ջանելիձեին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին