«Հայաստանի ու Չինաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է ինչ-որ կարևոր դեր խաղալ»
«Հետապրիլյան շրջանում ռազմատեխնիկական բալանսում որոշ փոփոխություններ տեղի ունեցան: Խոսքը ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության գործարքի իրակագործման մասին, նաև հայկական կողմը փորձում է գտնել նոր լծակներ, հնավորություններ»,- «Անվտանգությունն և դիվանագիտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում. նոր փո՞ւլ» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Նա նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարարը վերջերս այցով եղել է Չինաստանում:
«Սա չի նշանակում, որ Հայաստանն ռազմատեխնիկական մատակարաման ինչ-որ ալտերնատիվ աղբյուր է գտնում, բայց կան զինատեսակներ, ուղղություններ, որտեղ նույնիսկ Ռուսաստանն ի վիճակի չէ սեփական զինված ուժերը մատակարարել այս կամ այն միջոցներով: Այստեղ միգուցե Հայաստանի ու Չինաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է ինչ-որ կարևոր դեր խաղալ»,- ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Ս.Մինասյանը: