ՄԹ-ն ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ջանքերին. Դեսպան
Միացյալ Թագավարությունն ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ջանքերին՝ ուղղված կողմերի միջև բանակցություններին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Կովկասի ինստիտուտի կողմից կազմակերպված «Անվտանգությունն և դիվանագիտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում. նոր փո՞ւլ» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:
Նշենք, որ կլոր սեղանն իրականացվում է «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակներում, որը Կովկասի ինստիտուտը իրականացնում է Միացյալ Թագավորության կառավարության՝ «Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի» աջակցությամբ:
«Մենք տարիների ընթացքում մի շարք ծրագրերի ենք օժանդակել, որպեսզի սահմանի այս և այն կողմերից խմբերը միասին հանդիպեն, քննարկեն տևական խաղաղության հասնելու ուղիները: Մենք ողջունում ենք այն հանգամանքը, որ Եվրամությունը սեփական ծրագրով շարունակում է այդ գործընթացը»,- ասաց դեսպանը:
Նա նշեց, որ իրենք չեն թերագնահատում մարտահրավերները, սակայն պատրաստ են օժանդակել նախաձեռնությունները, որոնք միտված են ԼՂ խաղաղ կարգավորման օգնելուն, հաշտեցմանը, դրանց միջոցով անվտանգության մակարդակի բարձրացմանը Հայաստանի և ողջ տարածաշարջանի համար: