ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրմանը բացարձակ որևէ խոչընդոտ չեմ տեսնում. Աշոտյան
Հայաստանի՝ ԵԱՏՄ կազմից դուրս գալու վերաբերյալ «Ելք»-ի ներկայացրած օրինագիծը պետք է քննարկվի համապատասխան հանձնաժողովում։ Ամենայն հավանականությամբ, գլխադասային հանձնաժողով կնշանակվի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը։ Panorama.am-ի թղթակցի հարցին ի պատասխան ԱԺ-ում այս մասին ասաց այդ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
«Դեռ նախագիծը չենք ստացել որպես տեքստ։ Կարծում եմ՝ ճիշտը փաստաթղթի հետ աշխատելն է, հետևաբար երբ գլխադասային հանձնաժողով նշանակվեց մեր հանձնաժողովը, մանրամամսն քննարկում կլինի։ Իսկ հարցը քաղաքական տեսակետից մեկնաբանելով՝ կարծում եմ, որ նախաձեռնությունը չի համապատասխանում ՀՀ արտաքին քաղաքական և տնտեսական շահերին, և մեր արտաքին գերակայությունների շրջանակներում չէ»,- ասաց խորհրդարանականը։
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ «Ելք»-ի նախաձեռնությունը վտանգի Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը, Արմեն Աշոտյանը պատասխանեց՝ մեկը մյուսի հետ չկապվող գործընթացներ են։
«Համաձայնագրի ստորագրմանը բացարձակ որևէ խոչընդոտ չեմ տեսնում։ Ինձ հասած տեղեկություններով երվորպական խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովը Արևելյան գործընկերության հետ կապված նոր զեկույց է նախապատրաստում, որտեղ անդրադարձ կա նաև այդ փաստաթղթին։ Մենք եվրոպական խորհրդարանի հետ նույն տմպի մեջ ենք աշխատում»,- ասաց հանարպետական գործիչը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը բովանդակային առումով նախորդից թույլ է. Արմեն Մարտիրոսյան
- Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման աշախատանքներն իրենց հետագծով են շարժվում. Պյոտր Սվիտալսկի
- Ֆրանսիայի դեսպանը չի կասկածում՝ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի
- Բանագնացները շատ մոտ են Հայաստան-ԵՄ համաձայնագրի կնքմանը. Դեսպան Սվիտալսկի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան