Իշխան Կարապետյան. Սպանդանոցային ծրագրի մասնակցության աշխուժությունը ոգևորիչ է
Այսօր ազդարարվել է Հայաստանում փոքր սպանդանոցների ստեղծման ծրագրի մեկնարկը: Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը և «Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Մերի Գրիգորյանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ամրագրելով Հայաստանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող սպանդանոցներ ստեղծելու նոր հնարավորություն:
Միջոցառմանը մասնակցող ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանի խոսքով՝ ծրագիրը նոր հնարավորություն ու խթան կհանդիսանա այն տնտեսվարողների համար, ովքեր հետաքրքրված են այս ոլորտում գործարարությամբ զբաղվելու հարցում, միաժամանակ կապահովի ողջ հանրապետությունը սպանդանոցային ցանցով՝ բարելավելով սննդամթերքի անվտանգության պայմանները:
«Ծրագրին մասնակցության հայտերի քանակն ու աշխուժությունը ոգևորիչ է: Արդյունքում, հուսով եմ, որոշ ժամանակ հետո կարձանագրենք սպանդանոցների աճ ողջ հանրապետությունում՝ սահմանված ժամանակացույցին համընթաց»,-ասել է ՍԱՊԾ ղեկավարը:
Ծառայության հրապարակած տվյալների համաձայն, ծրագրին մասնակցելու համար հավաքագրվել են սկսնակ գործարարներ, ովքեր ցանկանում են օգտվել այս մատչելի պայմաններից և հիմնել իրենց սեփական բիզնեսը սպանդանոցային մորթի կազմակերպման բնագավառում. արդեն ստացվել են 50-ից ավելի հայտեր:
Հայտատուները մասնակցելու են «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության» հատուկ ծրագրին, որի շրջանակներում նախատեսված բիզնես դասընթացներն անց է կացնելու Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոնը: Դասընթացի ընթացքում առաջատար մասնագետները սկսնակներին կներկայացնեն սպանդանոցային մորթի կազմակերպման բոլոր պարտադիր պահանջները, անասնաբուժասանիտարական փորձաքննության ու եզրակացության կարգը, ուղեկցող անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը, ինչպես նաև գործունեության այս տեսակի տեխնոլոգիական առանձնահատկությունները: Արդեն մշակվել է սպանդանոցների ստեղծման համար տիպային բիզնես պլան՝ այն տնտեսվարողներին տրամադրելու նպատակով:
Ծրագրի մասնակիցները նաև հնարավորություն կունենան Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից ստանալ ֆինանսական աջակցություն՝ սպանդանոցային մորթի կազմակերպման ձեռնարկություն ստեղծելու համար:
Կառավարության ծրագրով 2017 թվականի մայիսի մեկից սկսած, փուլային տարբերակով անցում է կատարվում սպանդանոցային պարտադիր մորթի` զուգահեռաբար ձեռնարկելով սպանդանոցների հզորություններն աստիճանաբար ավելացնելու քայլեր:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետն անհրաժեշտ է համարում սպանդանոցային կարողություններ ձևավորելը
- Անասնապահական ֆերմաներում, սպանդանոցներում, ձկնաբուծական տնտեսություններում այսուհետ ստուգումներն իրականացվելու են ստուգաթերթերի միջոցով
- Մայիսի 1-ից պետական գնումներով միս պետք է ձեռք բերվի միայն սպանդանոցներից
- Սպանդանոցային մորթի անցնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են
- Մայիսից պարտադիր է դառնալու մորթը սպանդանոցում
- ՍԱՊԾ. Մի քանի սպանդանոցներ պատրաստ են ապահովել իրացման ցանցներին մսով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան