Իսպանիան տուգանել է Ֆեյսբուքին 1,2 միլիոն եվրոյով
Իսպանիայի տվյալների պաշտպանության գործակալությունը տուգանել է Ֆեյսբուքին 1,2 միլիոն եվրոյով՝ մեղադրելով սոցիալական ցանցին այդ երկրում տեղեկատվության պաշտպանության մասին օրենքը խախտելու մեջ: Այս մասին գրում է ՆՏՎ-ն:
Գազետա.ռու-ն, հղում անելով The Telegraph-ին, գրում է, որ Ֆեյսբուքը չի տեղեկացրել օգտատերերին այն մասին, թե ինչպես է օգտագործվելու նրանց մասին հավաքված տեղեկատվությունը (գաղափարախոսություն, սեռ, հոբբի, կրոնական նախասիրություն):
«Ֆեյսբուքի գաղտնիության քաղաքականությունը պարունակում է ընդհանուր և անորոշ տերմիններ: Գործակալությունը կարծում է, որ Ֆեյսբուքն օգտատերերի շրջանում չի ապահովում իր քաղաքականության հետ ծանոթանալու անհրաժեշտ մակարդակ»,- հայտնել է իսպանական կարգավորող մարմինը:
Նաև հայտնի է դարձել, որ սոցիալական ցանցն ավելի քան 17 ամիս պահել է հեռացված օգտատերի տվյալները:
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան