Լապշինը կարող է գնալ ինչպես Իսրայել, այնպես էլ Ռուսաստան. Փաստաբան
Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը հնարավոր է Ադրբեջանից արտաքսվի ինչպես Իսրայել, այնպես էլ Ռուսաստան: Ռիա նովոստիին այս մասին հայտնել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ստորագրել է նրան ներում շնորհելու մասին կարգադրություն:
«Լապշինի արտաքսման փաստաթղթերը պատրաստ են: Նրան ազատ են արձակում: Բայց նա ինքը դեռևս չի ընտրել ճշգրիտ երթուղին: Նա կարող է գնալ ինչպես Իսրայել, այնպես էլ Ռուսաստան»,- ասել է փաստաբանը:
Է. Չերնինի խոսքով, Լապշինն այժմ գտնվում է Կենտրոնական հոսպիտալում:
«Ես ինքս դեռ չեմ տեսել նրան: Խոսել եմ բժիշկների հետ: Նրանց խոսքերով, իրեն լավ է զգում»,- նշել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ Արցախ այցելած Իսրայելի ու Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող բլոգերին ձերբակալեցին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ապա հանձնեցին Բաքվին: Պատճառն այն է, որ Արցախ այցելելուց հետո նրան արգելված էր այցելել Ադրբեջան, իսկ Լապշինը կարողացել էր մուտք գործել այդ երկիր Ուկրաինայի անձնագրով: Այս տարվա հուլիսի 20-ին ադրբեջանական դատարանի որոշմամբ նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ. Լապշինի գործով Ադրբեջանն ակնհայտորեն ձախողվել է
- Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել բլոգեր Լապշինին
- Իսրայելին արտահանձնվելու վերաբերյալ Լապշինի դիմումը փոխանցվել է Ադրբեջանի ԱՆ
- Բաքվում Իսրայելի դեսպանությունը չի բացահայտել բլոգեր Լապշինի հետ հանդիպումից մանրամասներ
- Բլոգեր Լապշինը խնդրում է իրեն արտահանձնել Իսրայելին
- ՌԴ դեսպանատունը պատրաստ է աջակցել Ադրբեջանից Լապշինի արտահանձնմանը
- Լապշինի արտահանձնումը դեռևս անհնար է. փաստաբան
- Պեսկով. Լապշինի արտահանձնումը Կրեմլի թեման չէ
- Ալեքսանդր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման
- Լապշինի համար Բաքվում պահանջում են 6.5 տարվա ազատազրկում
- Լապշին. Ղարաբաղ այցելել եմ որպես զբոսաշրջիկ
- Բալայան. Լապշինի ձերբակալման վերաբերյալ արձագանքի բացակայությունը ոգեշնչեց Բաքվին
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում