
Սաակաշվիլու պատճառով Ուկրաինայի դեսպանը կանչվել է Լեհաստանի ԱԳՆ
Վարշավայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Դիշչիցային կանչել են Լեհաստանի արտաքին գործերի նախարարություն ուկրաինական քաղաքացիությունից զրկված Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլու շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով:
«Գազետա ռու»-ն, հղում անելով «Ազատություն ռադիոկայանին» գրում է, որ դեսպանին կանչել են «բացատրություն տալու համար»:
Ավելի վաղ Ուկրաինայի սահմանապահ ծառայությունում պատմել էին Սաակաշվիլու դեմ զենք օգտագործելու արգելքի մասին: Սաակաշվիլին նախօրեին, իր կողմնակիցներով շրջապատված, սահմանապահներով շղթայված «Շեգինի» անցակետով ներխուժել է ուկրաինական տարածք:
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Ուկրաինայի նախագահ Պ.Պորոշենկոյի հրամանագրով Մ. Սաակաշվիլին զրկվել էր ուկրաինական քաղաքացիությունից: Այդ ժամանակ նա գտնվում էր ԱՄՆ-ում, այնուհետև գնացել է Լեհաստան, Լիտվա, Հունգարիա: Այդ ընթացքում մի քանի անգամ կրկնել էր, որ պատրաստվում է սեպտեմբերի 10-ին վերադառնալ Ուկրաինա:
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին ուղևորվում է Ուկրաինա
- Սաակաշվիլին վստահ է, որ Ուկրաինան և Վրաստանն իր դեմ պայմանավորվածություն ունեն
- Սաակաշվիլին հայտնել է Կիևում եղբորը բռնելու մասին
- Սաակաշվիլին կանխատեսել է իր ճակատագիրը Կիև վերադառնալու դեպքում
- Սաակաշվիլին հայտարարել է, թե մի քանի եվրոպական երկիր իրեն քաղաքացիություն է առաջարկել
- Սաակաշվիլին մտադիր է Ուկրաինա վերադառնալ սեպտեմբերի 10-ին
- Սաակաշվիլին խոսել է Վրաստանում հնարավոր իշխանափոխության մասին
- Սաակաշվիլին հրաժարվել է Լիտվայի քաղաքացիությունից
- Սաակաշվիլին թրոլլինգ է անում Պորոշենկոյին՝ Թրամփի, Քերիի, Քլինթոնի հետ լուսանկարներով
- Սաակաշվիլին մտադիր է վերադառնալ Ուկրաինա
- Սաակաշվիլին հնարավոր է ստանա Լիտվայի քաղաքացիություն
- Սաակաշվիլին հայտարարել է՝ հասնելու է Ուկրաինա վերադառնալուն
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին