Եթե ԵԱՏՄ-ին այլընտրանք կա, «Ելքը» պետք է համակողմանի ներկայացնի այն. Միքայել Մեքումյան
«Ծառուկյան» խմբակցությունը դեռևս չի քննարկել Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելք» խմբակցության որոշման նախագիծը: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ միաժամանակ հավելելով, որ իրենք հարգանքով են վերաբերում ցանկացած քաղաքական ուժի հայտարարության կամ օրենքին նախագծի:
«Երբ օրենքի նախագիծը մտնի շրջանառության մեջ, մենք, բնականաբար, կքննարկենք և տեսակետ կհայտնենք: Բայց ես ուզում եմ հարցնել՝ արդյոք ԵԱՏՄ-ից դուրս գալու ռիսկերը լիովին ներկայացված են այդ նախագծում: Ես սա որպես տնտեսագետ եմ հարցնում: Մենք դեռևս պետք է տեսնենք՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն ինչի կհանգեցնի՝ անվտանգության համակարգում և տնտեսական հարաբերություններում:
Մենք պետք է գնահատենք այն ռիսկերը, թե քանի հայաստանցի է Ռուսաստանում աշխատում, որքան տրանսֆերտներ են այդ երկրից Հայաստան գալիս»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ ԵԱՏՄ կազմից դուրս գալու հարցին համալիր մոտեցում է անհրաժեշտ:
Միքայել Մելքումյանի խոսքով, եթե ԵԱՏՄ-ի այլընտրանք կա, ապա «Ելքը» պետք է համակողմանի ներկայացնի այն:
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը չցանկացավ մեկնաբանել ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեսակետը, որ «Ելքի » ներկայացրած նախագծի փաստարկները հիմնավորված չեն: «Ես դա պատեհ չեմ համարում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին, տեղի է ունեցել ԱԺ «Ելք» խմբակցության նիստ, որի ընթացքում քաղաքական ուժը Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծ է ներկայացրել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին