Եթե դուք տեսնում եք հակասություն, խնդրեմ ներկայացրեք. Շավարշ Քոչարյան
Այսօր ԱԺ-ում քննարկում են Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ Կառավարության և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի միջև կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ նպատակն է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին տալ համապատասխան միջազգային իրավունքի իրավաբանական կարգավիճակ, որը հնարավորության կտա այդ կազմակերպությանը ՀՀ-ում ավելի արդյունվետ աշխատել, ընդունել ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների:
«Կենտրոնը ձևավորվել է 1993թ-ին Ավստրիայի և Շվեցարիայի նախաձեռնությամբ, հետո 15 երկրներ արդեն միացել են, հիմնականում եվրոպական երկրներ: Միջազգային կենտրոնն ունի ներկայացուցչություններ բազմաթիվ երկրներում, գրասենյակը բացի միգրացիոն հարցերից, օժանադակություն է իրականացնում ՀՀ-ին կապված սահմանների կառավարելիության հետ, մասնավորապես Վրաստանի հետ սահմանը և նաև ծրագրեր կան Իրանի սահմանի հետ»,-ներկայացրեց Քոչարյանը:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարց հնչեցրեց, թե համաձայնագիրը որքանով է առնչվում օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացիների միգրացիոն իրավունքների պաշտպանությանը:
ԱԳ փոխնախարարը պատասխանեց, որ քաղաքացիների իրավունքի խախտման հետ այդ գրասենյակը չի առնչվում, այլ առնչվում է Արևելյան գործընկերության շրջանակների ծրագրերին. «Համաձայնագրով ավելի դյուրին է դարձվում վիզաների համաձայնագրերի կնքումը, քանի որ մենք ձգտում ենք ԵՄ-ից ստանալ առանց մուտքի արտոնագիր, այդ գրասենյակի գործունեությունը կնպաստի այդ ծրագրին»:
«Ելք» խմբակցության պատգամավոր արտակ Զեյնալյանն էլ նշեց, որ միջազգային պայմանագիրը թեև չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, բայց հակասություն ունի ներպետական օրենքների հետ:
Փոխնախարարը չհամաձայնեց և ասաց. «Եթե դուք տեսնում եք կա հակասություն, խնդրեմ ներկայացրեք, այլ բան, որ միջազգային պայմանագրով, եթե տալիս ես որոշակի անձանց համար արտոնություն, արդեն ենթակա չէ այն սահմանփակումներին, որը առկա է ներպետական օրենքում»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան