Մշակույթ 19:18 11/09/2017 Հայաստան

Սպասո՞ւմ էին արդյոք ճարտարապետները իրենց մասին օրենքին

Ազգային ժողովի օրակարգում է «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի լրամշակված տարբերակը:  Այս օրենքը, նաև օրենքով նախատեսված Ճարտարապետների պալատի ստեղծումը որոշակի հույս է տալիս ճարտարապետական համայնքի ներկայացուցիչներին, որ այսօր ոլորտում առկա թերությունները,  դժգոհությունները որոշակիորեն կվերանան:

«Ճարտարապետական գործունեության մասին» օրենքը գալու է համալրելու արդեն իսկ գոյություն ունեցող օրենքները՝ «Քաղաքաշինության մասին», «Հուշարձանների պահպանության մասին», սակայն այս օրենքի ընդհանուր գաղափարը հետևյալն է՝ բարձրացնել և ամրապնդել ճարտարապետի դերը, պատասխանատվությունն  ու նշանակությունը ոչ միայն  որպես ստեղծագործող անձի, այլ նաև օրենսդրական նորմերի, կառուցապատման կարգի պահպանման երաշխավորի»,-   Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ճարտարապետության թեկնածու, Ճարտարապետների միության վարչության անդամ, Լիոնի բարձրագույն ազգային ճարտարապետական դպրոցի պրոֆոսոր Նունե Չիլինգարյանը:

Նա շատ կարևորեց կոնկրետ այս փաստն այն առումով, որ ճարտարապետը պարտավոր է կատարել ոչ թե կառուցապատողի, մասնավոր ներդրողի պահանջները. «Դրանք, անշուշտ, պետք է հաշվի առնվեն, սակայն միայն օրենքի անվերապահ պահպանման շրջանակներում, ճիշտ այնպես, ինչպես բոլոր բնագավառների մասնագետների, և, առհասարակ, քաղաքացիների համար»:

«Բոլոր օրենքները գրվել են հենց այդ նպատակով: Այս օրենքը գալիս է ամրապնդելու դա: Խնդիրն այն է, որ վերջին տասնամյակների ընթացքում, մասնավորապես մայրաքաղաքի կառուցապատման գործընթացում, բազմաթիվ թերություններ բացատրվել են  ներդրողի պարտադրանքը բավարարելու պատճառաբանումով: «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքում մշակված են մի շարք մեխանիզմներ, որոնց կիրառման դեպքում, հուսանք, նմանօրինակ շեղումներ այլևս տեղ չեն գտնի:

Այն ինչ արվում է, նրա համար է, որ ճարտարապետական, քաղաքաշինական  գործունեությունը՝ մնալով ստեղծագործ բնագավառ, այնուհանդերձ իրականացվի  անդրդվելի օրենքի շրջանակներում»,- նշեց Ն. Չիլինգարյանը:

Պատասխանելով հարցին, թե վերջին տարիներին կառուցված շենքերից որո՞նք են հակասում մշակված պահանջներին, նորմերին, մասնագետն ասաց.  «Դա ծավալուն ուսումնասիրության հարց է, մասնագիտական կամ մի գուցե նաև, որոշ դեպքերում,  դատական քննման  հարց է: Հատ-հատ անիմաստ է  մատնանշել կառույցները /նորակառույց կամ քանդված/, սակայն այն, ինչ կատարվել է Երևանում վերջին 20 տարում, նկատի ունեմ փոքր կենտրոնի խտացումը՝ միաժամանակ դրա արժեքավոր պատմական շերտի զգալի կորստի և խեղաթյուրման հետ,  անթույլատրելի  էր, տեղի է ունեցել կառուցապատման մի շարք նորմերի խախտմամբ: Մասնավորապես, խիստ  սեյսմիկ գոտում չէր կարելի թույլ տալ նման մեծ խտություն՝ շենքերի, մարդկանց: Չմոռանանք, որ Երևանի այսօրվա փոքր կենտրոնը, որը ժամանակին Թամանյանի նախագծած ողջ Երևանն էր, նախատեսված էր ընդամենը 150 000 բնակչի համար: Եվ այն, բնականաբար, չէր ենթադրում ոչ մարդկանց, ոչ էլ տրանսպորտային նման անկառավարելի հոսքեր և խտություն: Կարող ենք ասել, որ փոքր կենտրոնն այսօր տևական կոլապս է վերապրում»:

Ն.Չիլինգարյանը հույս հայտնեց, որ այս օրենքի ընդունումից հետո նման խախտումները չեն լինի. «Մեծ հույս ունեմ, որ այդպես կլինի: Համենայնդեպս, ճարտարապետներն այդ ուղղությամբ շատ ջանքեր են ներդրել, աշխատել»:

Ճարտարապետների միության քարտուղար Բորիս Քոչարյանի կարծիքով, այս օրենքի ընդունմամբ ճարտարապետներն ավելի մեծ պատասխանատվությամբ օժտված կլինեն:

«Եթե հիմա ճարտարապետը պատվիրատուի վարձած մարդն է, ով ընդամենը գծագիր է անում, հանձնում պատվիրատուին, նույնիսկ պատվիրատուն չցանկանալու դեպում կարող է չհսկել շինարարությունը, աստիճանաբար պետք է անցնենք նրան, որ ճարտարապետը պատասխանատու լինի կառույցի համար ամբողջությամբ: Օրենքով առաջարկվում է ստեղծել Ճարտարապետների պալատ, որը որպես ճարտարապետների միավորում, պետք է վերցնի իր վրա պատասխանատվություն՝ իր անդամների գործունեության համար»,- նշեց նա:

Բ. Քոչարյանի խոսքով, պալատը պետք է նաև պաշտպանի ճարտարապետին. «Եթե կառուցապատողի պահանջը հակասում է գործող օրենսդրությանը, ճարտարապետը՝ որպես մասնագետ, պարտավոր է այդ պահանջը չկատարել, ոչ թե ասել, որ պատվիրատուի պահանջն է, չէր կարող չկատարել: Այս դեպքում եթե նա պատվիրատուի կողմից ենթարկվի ինչ-որ պատասխանատվության, պալատը նրան կպաշտպանի այդ հարցում»:

Նա նշեց, որ Սովետական միության ժամանակ ամեն ինչ պետությունն է արել՝ մշակել նորմաները, նախագծել, պատվիրել, իրականացրել շինարարությունը:

«Կարգավորումը գնում էր ամբողջական ցիկլով: Այժմ կարգավորմար մեխանիզմներ չկան, ազատ գործունեության դաշտ է, ընդամենը լիցենզիա է պետք և վերջ, դրանից հետո մնացած հարցերով զբաղվող չկա: Անհրաժեշտ է ունենալ մեխանիզմը, որն ամբողջ աշխարհում կա՝ ինքնակարգավորվող կազմակերպությունների միջոցով, մեզ համար է նորություն: Ինչքան շուտ ընդունենք այս օրենքը, այնքան լավ, այն իր հետ կբերի ուղղումներ, կարգավորումներ»,- ասաց Բ. Քոչարյանը:

Նրա խոսքով, այսօրվա որոշ կառույցների նկատմամբ, իհարկե, մասնագիական հանրության մեջ կան դժգոհություններ, սակայն դժվարացավ թվարկել կոնկրետ շենքեր, որոնք նորմերի,  չափանիշների խախտումնեով են արված.  «Ամեն ինչ կարգավորելու, իրար լեզու հասկանալու համար հանրությանը կամավոր միասնական կառույցի մեջ հավաքելն է, որտեղ կարող են ներքին հարցերը կարգավորել»:

Բ. Քոչարյանի կարծիքով, նույնիսկ այս օրենքի ընդունումից հետո չեն դադարի դժգոհությունները, եթե տարածքի, ճարտարապետական ժառանգության, տարածական զարգացման նկատմամբ լինի նույն վերաբերմունքը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:50
Աշխատաժամանակը կրճատելու առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր. «Մանթաշյանց» ԳՄ
«Մանթաշյանց» գործարարների միությունն անդրադարձել է աշխատաժամանակը կրճատելու մասին  նախագծին։ «ՀՀ Աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
22:37
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը շնորհավորել է Սուրբ Ծնունդը
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային սոցցանցերում հրապարակված ուղերձում շնորհավորել է աշխարհի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
21:51
Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի. Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին
Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ գրելով. «Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝...
Աղբյուր` Panorama.am
21:42
Թբիլիսիի կենտրոնում կրկին բողոքի ցույց է տեղի ունենում
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հերթական հանրահավաքն է ընթանում, որի մասնակիցները փակել են Ռուսթավելի պողոտան։ Ակցիայի մասին հայտնում է ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հինգ ոստիկան հեռացվել են ծառայությունից. ՆԳՆ
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ  կարգապահական հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
21:08
Խոշոր ավտովթար «Toyota»-ի և «Opel»-ի միջև
Դեկտեմեբրի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Երասխ M2 ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Թուրքիան հաջորդիվ Իրաքի և Իրանի դեմ է սկսելու պրոքսի կամ հիբրիդային պատերազմ․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Թուրքիայի կողմից քրդական ուժերի դեմ նախապատրաստվող օպերացիայից առաջ Սիրիան ամբողջ ուժով վերածվում է...
Աղբյուր` Panorama.am
20:32
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել ՝ ԱԹՍ անկման պատճառով
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյունի և հրդեհի պատճառ է դարձել անօդաչու թռչող սարքի բեկորները։ Այս մասին գրում է rbc.ru-ն։ Այն...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քաղաքային տրանսպորտը ևս կաթվածահար է
«Ազգային ճակատ»-ը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Կանգառներում մնացած քաղաքացիները դժգոհում են, որ երկար ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Կեցցե՜ ընտրովի արդարադատությունն ու հանցանքներ կոծկող ու հանցակից պաշտոնյաները․ Հայկ Դեմոյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է․ «ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ...
Աղբյուր` Panorama.am
19:44
Զախարովա. Ռուսաստանը շարունակում է օգնություն տրամադրել Աբխազիային անվտանգության ոլորտներում
Ռուսաստանը շարունակում է աջակցություն ցուցաբերել Աբխազիային անվտանգության և սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում, Սուխումը Մոսկվայի ամենամոտ...
Աղբյուր` Panorama.am
19:32
Բժիշկները Ասադի կնոջ ողջ մնալու հավանականությունը գնահատում են «50/50»
Սիրիայի նախկին նախագահ Ասմա ալ-Ասադի կնոջ լեյկոզը բուժող բժիշկները նրան մեկուսացրել են այլ մարդկանցից։ The Telegraph-ի փոխանցմամբ՝ բժիշկները նրա...
Աղբյուր` Panorama.am
19:18
Լեռնային Ղարաբաղի կարգավորումը կորցրել է իր արդիականությունը․ Զախարովա
«Գիտեք, մենք արդեն մեկնաբանել ենք դա, բայց հաշվի առնելով, որ համապատասխան հայտարարություններ են արվել, վերադառնանք այս թեմային։ Պարզապես...
Աղբյուր` Panorama.am
19:05
Միջերկրական ծովում ռուսական բեռնատար նավի խորտակման պատճառը ահաբեկչական հարձակումն էր
Միջերկրական ծովում ռուսական Ursa Major բեռնատար նավի խորտակման պատճառը ահաբեկչական հարձակումն էր։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
18:51
Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամ է շրջանառել
Դեկտեմբերի 24-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 23-ին Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական...
Աղբյուր` Panorama.am
18:38
Ազատ ոճի ըմբշամարտի առաջնություն. Հարությունյանը, Թևանյանն ու Հայաստանի մյուս չեմպիոնները
Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր կայացել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման
Դատախազությունից հայտնում են․ «Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով խմբի կողմից կազմակերպված ավազակություն կատարելու...
Աղբյուր` Panorama.am
18:11
Սիրիայի Մանբիչ շրջանում լարվածությունը պահպանվում է
Թեև Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) և Թուրքիայի աջակցած խմբավորումների միջև բախումները մեղմացել են, բայց Սիրիայի Մանբիչ շրջանում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ատեստավորմանը մասնակցած 310 մանկավարժական աշխատողներից 89%-ը հաղթահարել է նվազագույն շեմը
Այս տարի առաջին անգամ անցկացվել է նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորումը:
Աղբյուր` Panorama.am
17:55
Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվում
Բաքվի Յասամալ թաղամասի բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկում  խոշոր հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ, փրկարարական խմբեր։...
Աղբյուր` Panorama.am
17:42
Պետությունն ավտոմատ կերպով դրդում է հանցագործության, անցել են կացնային մեթոդների. Կարեն Ավագյան
Տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց թե առաջիկայում էլ հանդես են գալու  արտոնությունների չեղարկման...
Աղբյուր` Panorama.am
17:40
Հայտնի են հունվարին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2024-2025 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների...
Աղբյուր` Panorama.am
17:30
Բազմազավակ ընտանիքների երեխաներն ավելի ազնիվ են ու ավելի հակված համագործակցության. Գիտնականներ
Կանադայի՝ Բրոք ու Քալգարի համալսարանների համատեղ հետազոտության համաձայն, այն երեխաները, որոնք մեծանում են  բազմանդամ ընտանիքներում, այսինքն...
Աղբյուր` Panorama.am
17:21
«Քրիստինան ճանապարհն ընտրեց առանց ինձ». դերասան Եվգենի Պրոնինին լքել է հայ կինը
Ռուս ճանաչված դերասան 44-ամյա Եվգենի Պրոնինը սոցիալական ցանցում հայտնել է կնոջից՝ Քրիստինա Առուստամովայից բաժանվելու մասին։ Զույգը միասին է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Մաhաgել է քանդակագործ, վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը
Մահացել է քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը: Նկարիչների միությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
16:27
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
ՎՏԲ-Հայաստան  Բանկի աջակցությամբ կայացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Մալխասյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգ։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Տոնական օրերին ինչպես աջակցել դեմենցիա ունեցողներին
Դեմենցիա ունեցողները շատ զգայուն են առօրյա փոփոխությունների հանդեպ: Տոնական օրերին շատ կարևոր է նրանց աջակցելը, քանի որ առօրյան փոխվում է`...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում Ամանորին նվիրում են ավելի թանկ նվերներ, քան մյուս երկրներում. Wildberries-ի ուսումնասիրությունը
Հայաստանում Ամանորին ավելի թանկ նվերներ են պատվիրում, քան այլ երկրներում, որտեղ ներկայացված է Wildberries-ը։ Նման եզրահանգման է եկել...
Աղբյուր` Panorama.am
16:01
Էրդողան. Սիրիայում ահաբեկիչները կա՛մ վայր կդնեն զենքերը, կա՛մ կթաղվեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է վերջ դնել Սիրիայում ահաբեկչական անջատողական կազմակերպությունների...
Աղբյուր` Panorama.am
15:55
Քովիդ թեսթս կրկին դրական է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի քովիդ թեսթը կրկին դրական է։ «Քովիդ թեսթս կրկին դրական է: Մինչև առողջանալս կաշխատեմ որոշակի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
12:02 25/12/2024

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}