Սեպտեմբերը` օրգանական ամիս
Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի շրջանակներում այս տարվա սեպտեմբեր ամիսը հայտարարվել է օրգանական ամիս:
«Մենք համոզված ենք, որ Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունն ունի զարգացման մեծ ներուժ»,-մեկնարկին նվիրված միջոցառմանը հայտարարել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նրա խոսքով, մասնավորապես, հաշվի առնելով միջազգային շուկաներում օրգանական մթերքի մեծ պահանջարկը, ինչպես նաև սպառողների շրջանում առողջ ապրելակերպը նախընտրողների թվի ավելացումը, օրգանական գյուղատնտեսությունը նպաստում է ոչ միայն գյուղացիական տնտեսությունների շահութաբերության ավելացմանը, այլև դրական ազդեցություն է ունենում մեր բնակչության առողջության վրա: Օրգանական գյուղատնտեսություն ունի բոլորը հնարավորությունները դառնալու Հայաստանի գյուղատնտեսության նոր ուղղություններից մեկը:
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, իրազեկման արշավի նպատակն է ֆերմերների, վերամշակողների և շահագրգիռ այլ կողմերի շրջանում տարածել օրգանական գյուղատնտեսության գաղափարը, կոչ անել սպառողներին գնել առողջ հայկական օրգանական սնունդ:
Նախարարի խոսքով` հանրապետության այն համայնքներում, որտեղ հնարավոր չէ գյուղատնտեսության խոշորածավալ զարգացում ապահովել, կարելի է հիմնել փոքր կամ միջին օրգանիկ գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսություններ, որոնք կբարելավեն գյուղացիների վիճակը, կզարգանան և լրացուցիչ եկամուտներ կստեղծեն:
Իգնատի Առաքելյանը նաև հավելել է, որ Եվրամիության երկրների շուկաներում մեծ է առողջ սննդի պահանջարկը և հայկական որակյալ օրգանական արտադրանքն այնտեղ կարող է իր ուրույն տեղը զբաղեցնել:
««Օրգանական սեպտեմբերի» ընթացքում կկազմակերպվեն իրազեկման մի շարք միջոցառումներ՝ հեռուստագովազդների շարք, արտաքին գովազդ, գովազդ սոցիալական ցանցերում, ինչպես նաև վիկտորինաներ www.dasaran.am կայքում: Ծրագրի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ օրգանական ոլորտի փորձագետների հետ, «Օրգանական զրույցներ» հանրահայտ հայերի հետ, խոհարարական վարպետության դասեր, հանդիպումներ արտադրողների և վաճառքով զբաղվող ընկերությունների հետ:
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» երրորդ անվճար ծրագիրը
- Օրգանական գյուղատնտեսությունը բարձր շահութաբերություն է ապահովում գյուղացիների համար. փոխնախարար
- Հայկական օրգանական արտադրանքի առաջին բեռնատարն ուղևորվել է ԱՄԷ
- Նյուրնբերգում Օրգանական սննդամթերքի ցուցահանդեսին հնարավոր է ներկայացվի հայկական արտադրանքը
- Փոքր ֆերմերները՝ օրգանական գյուղատնտեսության հիմնասյուն
- Փոխնախարար. Օրգանական գյուղատնտեսության զարգացման հիմնական խնդիրը իրազեկվածության ցածր մակարդակն է
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան