Առողջություն 14:30 11/09/2017 Հայաստան

Դպրոցական սնունդ. Ոչ թե բուլկի, խաչապուրի, այլ յոգուրտ, բանան ու խնձոր

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Հայաստանյան դպրոցներում երեխաները մեծ մասամբ սխալ են սնվում: Ընդմիջումը հիմնականում  կազմված է լինում բուլկուց, խաչապուրիից, հոթ դոգից, ֆաստ ֆուդից կամ էլ կես մատնաքաշի մեջ դրված երշիկից ու պանիրից: Սրանք պարզ ածխաջրածիններ ու շաքար պարունակող ուտելիքներ են, որոնք դատարկ կալորիաներ են և չեն պարունակում երեխայի աճի համար անհրաժեշտ սպիտակուցներ, որակյալ ճարպաթթուներ: Իսկ դպրոցական տարիքում երեխան պետք է ոչ միայն պատշաճ սնուցում ստանա, այլև՝ համապատասխան գիտելիքներ ձեռք բերի ճիշտ սնուցման կանոնների  մասին:

«Միջազգային փորձը ցույց է տալիս, եթե դպրոցական տարիքում երեխան սովորում է գրագետ սնվել, ապա այդ սովորույթը պահպանում է ողջ կյանքի ընթացքում: Դրան հակառակ շատ դժվար է, երբ երեխաները սովորում են սխալ սնվելուն: Օրինակ, երեխան պետք է հասկանա, որ բուլկին ճիշտ սնուցում չի, դա միակողմանի սնուցում է, բացի այդ էլ բուլկին պետք է ուտել առավոտյան, ոչ թե կեսօրվա ընդմիջմանը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը:

Խաչապուրին էլ պարունակում է ածխաջուր և սպիտակուց, սակայն, էժան խաչապուրիներում  բաղադրությունը կասկածելի է: Սննդագետը հուշում է, նույնիսկ տանը պատրաստելու դեպքում հնարավոր չէ նման ցածր գնով խաչապուրի ստանալ, մանիպուլյացիաներ են արվում: Հացն էլ պետք չէ չարաշահել, լավաշը լավագույն տարբերակն է:

Մասնագետը խիստ կարևորում է, որ երեխաներն օրը սկսեն նախաճաշով: Սա պետք է լինի օրվա ամենաքաղցր ժամը՝ քաղցրավենիք կարելի է մինչև դպրոց գնալը, օրվա մյուս ժամերին պետք չէ: Հիմնական ընդմիջումների միջև պետք է լինեն «ընդմիջումիկներ», որոնց ընթացքում երեխաները պետք է ուտեն միրգ-բանջարեղեն:

«Այս տարիքից երեխային պետք է սովորեցնել, որ խուսափեն քաղցր բլիթային ընդմիջումներից, գազավորված, շաքարացված ըմպելիքներից ու ֆաստ ֆուդից»,-ընդգծում է սննդագետը:

Պիպոյանին անհանգստացել է սոցցանցերում տարածված լուսանկարը, որտեղ ֆաստ ֆուդ պատրաստող ընկերություններից մեկն իր գովազդում օգտագործել  է դպրոցական երեխային, բացի այդ էլ հայտարարել, որ մեկ ամսվա ընթացքում երեխան կարող է անսահմանափակ ուտել ֆաստ ֆուդ:

«Ամբողջ աշխարհն այսօր ասում է, ֆաստ ֆուդը վտանգավոր սնունդ է, պետք է խուսափել նման քանակությամբ ճարպաթթուներ պարունակող սնունդ ընդունելուց, մեկ էլ Հայաստանը դառնում է բոլորից տարբերվող: Ակնհայտ է  դառնում, որ մենք սնուցման պետական քաղաքականություն չունենք, ոլորտը բարձիթողի վիճակում է, և ով ինչ ցանկանում է, անում է»,-ասաց Պիպոյանը:

Մասնագետը խորհուրդ է տալիս ծնողներին բուտերբրոդները դնել ոչ թե մատնաքաշ հացերի, այլ լավաշի մեջ փաթաթած՝ լավաշն առողջարար է ու շատ հարմար բռնելու և ուտելու համար:

«Գրամային առումով այն քիչ է ու հնարավորություն է  տալիս մի փոքր կտորի մեջ առողջ սնունդ ուղարկել դպրոց՝ կարելի է լավաշի մեջ դնել վարունգ, պոմիդոր, պանիր, կանաչի կամ էլ խաշած միս»,-ասաց նա:

Պիպոյանին զարմացնում է, ինչո՞ւ օրինակ երեխան չի կարող գազավորված ըմպելիքի փոխարեն յոգուրտ օգտագործել դպրոցում: Մեկ բանանի հետ մեկ յոգուրտը հիանալի ընդմիջում է:

«Կարելի է երեխայի հետ ուղարկել միասնական ափսեով ընդմիջում, որտեղ կարող է  լինել օրինակ բրնձով, արգանակով, հավի մսի փոքր կտորներով փլավ, բանջարեղեն՝ գազար, բրոկոլի և այլն»,-նշեց մասնագետը, ավելացնելով, որ հիմա ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի ծնողները առողջ սնուցում կազմակերպեն երեխաների համար:

Ծանոթ լինելով հայկական մենթալիտետին, սննդագետը կարևորում է, որ ծնողներն անեն ամեն ինչ, որպեսզի երեխաները չդառնան ուրիշների՝ սնվելու սխալ մշակույթից օգտվող ու դրան հետևող, այլ հակառակը՝ պետք է երեխային բացատրել ճիշտ սնուցման առանձնահատկությունները, որպեսզի երեխան դառնա օրինակելի ու մշակույթ փոխելու լիդեր:

«Երեխան պետք է համոզվի, որ բոլորից գրագետ լինելն ու  բոլորից ճիշտ սնվելը ոչ թե ամոթ է, այլ պարծանք: Ի դեպ, հիմա այդ առումով մշակութային փոփոխություն կա: Եթե նախկինում ինչ-որ մեկը դիետա էր անում, անկախ այն բանից մեծահասակ էր, թե միջին հասակի մարդ, ստիպված էր անընդհատ խաբել, ինձ էս ինչ բանը չի կարելի, որովհետև դեղ եմ խմում, վատ եմ զգում, դիմում էր տարբեր հնարքների, որովհետև հայերը սիրում են ճնշել՝ «վայ, ինչի հետևից ես ընկել», «էս մի օրով բան չի փոխվի»: Բացի այն, որ իրենք սխալ են, այլև իրենց սխալը պարտադրող են, մարդկանց սխալ սննդային սովորույթների դրդող են: Հիմա մշակույթը փոխվում է, մարդիկ սկսել են առողջ լանչ անել, տնից սնունդ տանել կամ էլ պատվիրել: Հիմա մենք ինչքան շուտ երեխային դա սովորեցնենք, այնքան շուտ նա կլինի գրագետ սպառող»,-ընդգծեց Panorama.am-ի զրուցակիցը:

Անհայտ բաղադրությամբ ու վնասակար չիփսերի փոխարեն ծնողը կարող է երեխայի հետ դպրոց ուղարկել խրխրթան. բայց առողջարար գազար, խնձոր, կարմիր, կանաչ բիբար:
«Պետք է փոքր տարիքից հասկացնել, որ ամեն ուտելիք չէ, որ պետք է տանել բերանը»,-ասաց նա:

Փաթեթավորած ու խանութում վաճառվող բիսկվիթներ գնելու փոխարեն Պիպոյանը հորդորում ու խնդրում է ծնողներին չալարել, պատրաստել թարմ բիսկվիթներ հայկական բնաշխարհում առկա բանջարեղենով, մրգով:

«Ես կարդում եմ համաշխարհային գրականությունը, հասկանում, որ հայկական կենսաբազմազանությունը մեզ պարգևատրել է անսահման ռեսուրսներով՝ բոլորը խոսում են ընկույզից, փառք աստծո, ընկույզ ունենք, սև սալորաչիր ունենք, ֆունկցիոնալ սուպեր բոլոր սնունդներն ունենք: Ես որպես հայազգի մարդ, անկեղծ ասած, կարդում եմ, ոգևորովում եմ, ուրախանում, հիանում ու հիսաթափվում: Ո՞նց կարելի է ունենալ նման կենսաբազմազանություն, նման հակաօքսիդանտներ ու ալարել տանը բիսքվիթ պատրաստել, որը համ առողջարար է, համ մատչելի»,-նշեց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}