Լողափնյա վոլեյբոլի հայաստանյան թիմի անդամները կուտակել են օլիմպիական վարկանշային միավորներ
Սեպտեմբերի 8-ից 10-ը Երևանում կայացել է լողափնյա վոլեյբոլի Արևելյան Եվրոպայի երկրների տղամարդկանց առաջնությունը:
Առաջնությանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության (2 թիմ), Ռուսաստանի Դաշնության (6 թիմ), Ուկրաինայի (2 թիմ), Լեհաստանի Հանրապետության, Իսրայելի, Բելառուսի Հանրապետության, Լիտվայի Հանրապետության և Վրաստանի թիմերը:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ եզրափակիչ խաղում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Մաքսիմ Սիվոլով-Իգոր Վելիչկո զույգը հաղթել է նույն երկիրը ներկայացնող Ռուսլան Դայանով-Յուրի Բոգատով զույգին:
Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներից լավագույնը 9-րդ տեղը զբաղեցրած Անդրեյ Սիմոնի-Աշոտ Բալաբեկյան զույգի արդյունքն է, որը հնարավորություն է տվել տղաներին կուտակել օլիմպիական վարկանշային միավորներ՝ 2020 թվականին Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին մասնակցելու համար:
Հայաստանյան թիմը լողափնյա վոլեյբոլի Արևելյան Եվրոպայի երկրների առաջնությանը մասնակցում է 2-րդ անգամ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան