«Ա՜յ, հա՜յ. էս ո՞ւր ենք հասել». ցուցահանդեսի փակման մասին
«Մի սարսափելի նորություն ունեմ հայտնելու, օրերս վարչական լծակների ուղղակի գործադրմամբ, Մշակույթի նախարարության հրանահանգով փակվել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի կողմից բացմած մի ցուցահանդես, որը կրում էր «Խավարում» խորագիրը և նվիրված էր խորհրդային տարիներին բռնադատվածների հիշատակին»,-այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:
Պատգամավորի խոսքով՝ սա ուղղակի գրաքննություն է. «Մշակութային ոստիկանության գործառույթների ստանձնում է, որը բացարձակապես, կտրուկ ընդունելի չէ: Սա չի կարող տեղ գտնել հայ իրականության մեջ։ Ուշագրավ է, որ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն, անդրադառնալով ցուցահանդեսի փակմանը, նշել է, որ ցուցահանդեսը «մի փոքր քաղաքականացված էր»: Նախ ինչպես կարող է քաղաքականացված չլինել, եթե նվիրված է բռնադատվածներին: Եվ ոնց կարող են արվեստը և մշակույթը քաղաքականացված չլինել, չէ որ մշակույթի առաքելությունն այն է, որ շարունակաբար վեր հանի սուր երևույթներ, հարցադրումներ։ Այս երևույթը տեղի է ունենում ՀՀԿ-ի օրոք, մի կուսակցություն, որի հիմնադրումն իսկ խարսխված է անկախականության, Նժդեհի գաղափարախոսության վրա։ Ինձ մոտ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմից այս ասոցիացիան է առաջանում՝ «ա՜յ, հա՜յ, էս ո՞ւր ենք հասել»։ Սա ոչ մի ձև ուղեղի մեջ չի տեղավորվում»։
Նրա խոսքով՝ այսպես ենք անում, որ Ռուսաստանի պետդումայի պատգամավորը կարողանում է իրեն թույլ տալ թշնամական անվանել Երևանի փողոցների վերանվանման նախաձեռնությունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին