Արցախի նախագահը քաղաքական խորհրդակցություններ է անցկացրել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին և 12-ին անց է կացրել քաղաքական խորհրդակցություններ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն», «Շարժում-88» և «Վերածնունդ»խմբակցությունների հետ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, քննարկվել են հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել նոր Սահմանադրության հետ կապված իրականացվելիք բարեփոխումներին:
Երկրի ղեկավարը կարևորել է նման հանդիպումները քաղաքական և գործնական տեսանկյուններից՝ դրանք որակելով որպես ներքաղաքական կառուցողական երկխոսության առանցքային բաղադրամասերից: