Էրդողանն անդրադարձել է Ռուսաստանից S-400 համակարգեր գնելու թեմային
Ղազախստան կատարած այցից վերադառնալիս՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում պատասխանել է ռուսական S-400 հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերի գնման վերաբերյալ հարցերին:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Էրդողանը վերահաստատել է նշյալ ՀՕՊ համակարգերի գնման շուրջ ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը և նշել, որ արդեն կատարվել է կանխավճարը:
«Պայմանագիրը կնքվել է մեր գործընկերների հետ, իսկ մնացածը արդեն ընթացիկ փուլում է»,- պարզաբանել է Էրդողանը:
Ռուսաստանից ևս Էրդողանի պարզաբանումը հաստատող հայտարարություն է հնչել. ՌԴ նախագահի ռազմատեխնիկական հարցերով խորհրդական Ալեքսանդր Կոժինը նշել է, որ Թուրքիայի հետ կնքված S-400 համակարգերի վաճառքի պայմանագիրը իրագործվելու է: Միևնույն ժամանակ հավելել է, որ Թուրքիայի հետ նման գործարքը լիովին բխում է Ռուսաստանի շահերից և այդ իմաստով հասկանալի են արևմտյան որոշ երկրների քննադատական ռեակցիաները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին