Լևոն Արոնյանը նվաճել է Աշխարհի Գավաթի խաղարկության 4-րդ շրջանի ուղեգիր
Թբիլիսիում նախօրեին կայացել է Աշխարհի Գավաթի խաղարկության 3-րդ շրջանի թայ-բրեյքը, որում Լևոն Արոնյանը լարված պայքարում առավելության է հասել Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Մատլակովի նկատմամբ:
Թայ-բրեյքում գրանցվել է հերթական անակնկալը. Եվգենի Նայերը հաղթանակ է տոնել Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ: Թայ-բրեյքում 4-րդ շրջանի ուղեգրեր նվաճել են Ալեքսանդր Գրիշչուկը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Բաադուր Ջոբավան, Ռիչարդ Ռապորտը և Դին Լիժենը:
4-րդ շրջանում Լևոն Արոնյանի մրցակիցն է լինելու Դանիիլ Դուբովը, ով առաջին երեք շրջաններում պայքարից դուրս է թողել Դանիիլ Ֆրիդմանին, Սերգեյ Կարյակինին և Վլադիսլավ Արտեմևին:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Արոնյանը կրկին կխաղա թայ-բրեյքում
- Լևոն Արոնյանն անցել է 1/16 եզրափակիչ
- Լևոն Արոնյանն ու Հոու Յիֆանը պայքարը կշարունակեն թայ-բրեյքում
- Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Հոու Յիֆանի հետ
- Հայաստանից պայքարը կշարունակի միայն Լևոն Արոնյանը
- Լևոն Արոնյանը հաղթահարել է առաջին շրջանը
- Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Թբիլիսիում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան