
Ուկրաինայի սահմանն ապօրինի հատելու համար Սաակաշվիլիին տուգանք է սպառնում
Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը սահմանն ապօրինի կերպով հատելու վերաբերյալարձանագրություն է կազմել և հանձնել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին։ Քաղաքական գործչին մինչև 325 դոլարի տուգանք է սպառնում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Ուկրաինական քաղաքացիությունից զրկված Սաակաշվիլին կիրակի երեկոյան «Շեգինի» անցագրային կետից Լեհաստանից ներթափանցել է Ուկրաինա։ Հարուցվել է քրեական գործ՝ չորս հոդվածներով։
Սաակաշվիլին հայտարարել է, որ սահմանը հատելու ժամանակ օրենք չի խախտել։ Նա պնդել է, որ իրավապահները խուզարկության ժամանակ «գողացել են իր անձնագիրը», սակայն ոստիկանությունը հերքել է այդ հայտարարությունը։
Օդեսայի նախկին նահանգապետը նաև հայտարարել է, որ չորեքշաբթի կլքի Լվովը և մեծ շրջագայության կմեկնի Ուկրաինայի խոշոր քաղաքներ՝ միավորվելու իր համախոհների հետ։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլի. Իմ անձնագիրը Պորոշենկոյի կաբինետում է
- Սաակաշվիլու պատճառով Ուկրաինայի դեսպանը կանչվել է Լեհաստանի ԱԳՆ
- Սաակաշվիլին ուղևորվում է Ուկրաինա
- Ուկրաինան Վրաստանից ստացել է Սաակաշվիլուն արտահանձնելու հարցում
- Սաակաշվիլիի փաստաբանը հայտարարել է, որ վերջինիս մուտքը Ուկրաինա արգելված չէ
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին