«Ձենդ կտրի». Իգիթյանը՝ ավագանու կին անդամին
Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 1-ին նիստն ընթանում է բավականին լարված մթնոլորտում: Օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ ընդդիմադիր խմբակցությունների անդամների հարցերն ակնհայտորեն դուր չեն գալիս Հանրապետական խմբակցության անդամներին:
Նախ, Հանրապետական խմբակցության անդամ Արմեն Սահակյանը «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին դիմել էր «Անո», «պարոն Բախշյան»: Սա առաջացրեց «Ելք»-ի անդամներից Ալեն Սիմոնյանի զայրույթը:
«Անոս ո՞րն ա»,-նստած տեղից բղավեց Սիմոնյանը:
«Արա, քեզ ի՞նչ որն ա»,-արձագանքեց ՀՀԿ-ական ավագանին:
Ավագանու անդամները սկսեցին իրար մեղադրել ոչ կոռկետ լինելու, իրար հետ ձեռով խոսելու համար:
Իրավիճակը հանդարտեցրեց նիստը վարող քաղաքապետ Տարոն Մարգարյանը. «Խնդրում եմ բոլոր կողմերին չխանգարել օրակարգի հարցերի քննարկումը, լինել իրար նկատմամբ հարգանքով»:
Օրակարգում ընդգրկված հողամասերի նպատակային նշանակության փոփոխության մասին հարցերի շուրջ լայն քննարկում ծավալվեց:
«Ինչո՞ւ է արվում, ո՞ւմ համար»,-հարցրեցին «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները:
Տարոն Մարգարյանը ցավ հայտնեց նրանց համար, իսկ Լևոն Իգիթյանը սպառնաց՝ ձենդ կտրի:
«Ես մի առաջարկություն ունեմ, որ պիոներական մակարդակին վերջ տանք: Քաղաքապետարանում նորընտիր անդամների համար պետք է կուրսեր բացենք, որ կվալիֆիկացիան բարձրանա, նիստերը չվերածվեն քննության, արդարացման և այլն: Ձենդ կտրի»,-ասաց Իգիթյանն ու սաստեց ավագանու կին անդամին:
Իգիթյանի խոսքը առաջացրեց հանրապետականների ծիծաղը, չկարողացավ իրեն զսպել նաև Տարոն Մարգարյանը:
Ի դեպ, երբ Տարոն Մարգարյանը Բախշյանին հրավիրեց ամբիոնի մոտ՝ ելույթ ունենալու, նստած տեղից Իգիթյանը հայտարարեց. «Մենք չենք ուզում, որ ինքը ելույթ ունենա»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան