Մոսկվայում Հայաստանի ցուցադրական տաղավար կբացվի
Մոսկվայում՝ Եվրոպայում խոշորագույնը համարվող ՖՈՒԴ ՍԻԹԻ-Մոսկվա մեծածախ պարենային ագրոկլաստերի տարածքում կբացվի «Հայաստանի Հանրապետության» ցուցադրական տաղավարի հանդիսավոր բացումը: Արարողությանը մասնակցելու համար Ռուսաստան է մեկնել գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, միջոցառման կազմակերպիչն է Եվրասիական տնտեսական գոտու ձեռնարկատերերի միության «Եվրասիական գործարարների միությունը» (ЕАДС), որի առևտրա-ցուցադրական հարթակը միավորում է Ռուսաստանի Դաշնության 85 շրջանների և 45 գործընկեր-երկրների սննդամթերք և պարենային ապրանքներ արտադրողներին: