Մենք պարտադիրին դեմ ենք. եզդիների միության համայնքի անդամ
Մասիսի տարածաշրջանի եզդիների միության համայնքի անդամ Քյարամ Սոլոյանը դեմ է եզդի երեխաներին պարտադիր կերպով 12 տարի դպրոցներում պահելուն: Նրա համոզմամբ, պարտադրողը պետք է հաշվի առնի սովորելու, ճանապարհի ու այլ ծախսերը, աշխատանքի ընդունելու խնդիրը:
«Եթե պիտի ավարտի ու գա գնա պոմիդոր ծախի, ապա ես դեմ եմ, իններորդ դասարանը նորմալ է, մինչև ինը թող պարտադիր լինի, դրանից հետո աշակերտը հասուն է, ինքը պետք է որոշի, մենք պարտադիրին դեմ ենք: Չի կարելի պարտադրել, էդ ի՞նչ բան է»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նա:
Նա զայրանում է ու հնարավոր պատճառները բացատրում. «Դասարաններում երեխա չկա, դրա համար էլ պարտադիր են դարձնում, մի 4-5 տարի հետո կարող է ծնողներին էլ պարտադրեն, որ գնան սովորեն»:
«Եզդիների ազգային միություն» ՀԿ նախագահ Ազիզ Թամոյանը նշում է, որ Հայաստանում եզդի աղջիկները սկսկել են ավելի մեծ տարիքում ամուսնանալ:
«Առաջ ավելի շատ էին 15 տարեկան հասակում ամուսնացող աղջիկները, քան թե հիմա: Բայց եթե հիմա այդ օրենքն ընդունեն, եզդիների համար լավ չի լինելու, քանի որ եզդիների աղջիկներն ամուսնանում են 16-17 տարեկանում»,-բացատրեց նա:
Եզդի բանախոսներն ասացին, որ իրենց ազգակից շրջանավարտների մոտ 50 տոկոսն ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ, աղջիկները, ըստ նրանց ներկայացրած թվերի, 5-10 տոկոսն են:
Հիշեցմենք, որ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնել «Հանրակրթության մասին» օրենքի այն պահանջը, որի համաձայն՝ հանրապետությունում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր:
Հարակից հրապարակումներ`
- 12-ամյա պարտադիր կրթության դեպքում շատերը ձևի համար են դպրոց գնալ-գալու. Սերոբ Խաչատրյան
- Հանրապետությունում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները