Դավիթ Բաբայան. Լապշինն ազատ արձակվեց միջազգային ճնշումների ներքո
Ադրբեջանը Լապշինին ազատ է արձակել ոչ իր սեփական կամքի համաձայն: Նրա վրա մեծ ճնշում է գործադրվել: Անդրադառնալով բլոգեր Ալեքսանդր Լապշինի ազատ արձակման խնդրին, «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Ադրբեջանն այնպիսի պետություն է, որ հերոսացնում է դահիճներին, մոլագարներին, քնած հայ սպային գլխատած անորմալ անձնավորություններին, որոնց պետք է ցմահ ազատազրկեն, ինչպես եղավ Հունգարիայում: Սակայն Ադրբեջանը գնեց Սաֆարովին, Հունգարիային կաշառելով և այդ խիստ վտանգավոր մոլագարին դարձրեց Ադրբեջանի ազգային հերոս»,- նշեց Բաբայանը և հավելեց, որ նման երկրում Լապշինի պես անձնավորությանը պետք է հատուկ ձևով պատժեին, այն պարագայում, որ նա ոչ մի հանցանք չէր գործել, սակայն հաշվի չեին առել քաղաքակիրթ աշխարհի արձագանքի խորությունը:
Բաբայանի համոզմամբ, նրանք Լապշինի միջոցով բեմադրեցին, որ Ադրբեջանը ոչ մեկից չի վախենում ու հաշվետու էլ չէ իր արարքների համար: Ըստ էության նրանք անցան, այսպես ասած, կարմիր գիծը, և սկսվեց ճնշումներ գործադրվել միջազգային հանրության կողմից, որին չկարողացան դիմակայել:
«Որպեսզի փրկի իր առանց այն էլ սևացած դեմքը, Ադրբեջանը ստիպված եղավ Լապշինից բացի համաներում կիրառել նաև այլ բռնադատվածների նկատմամբ՝ ցույց տալու համար այն, որ այդ քայլին գնացել են ոչ թե պարտադրված, ոչ թե ճնշումների ներքո, այլ իր բարի կամեցողությունից դրդված: Սակայն ակնհայտ է, որ Թուրան գործակալության տնօրենի ազատ արձակումը շեղող քայլ էր: Դժվար է միանշանակ ասել, թե սա արդյոք մի գործընթաց է՝ կապված Լապշինի հետ: Բայց այն, որ Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքը կոշտացել է, սա միանշանակ է»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Բլոգեր Լապշինն ազատ է արձակվել
- Լապշինը կարող է գնալ ինչպես Իսրայել, այնպես էլ Ռուսաստան. Փաստաբան
- Արցախի ՄԻՊ. Լապշինի գործով Ադրբեջանն ակնհայտորեն ձախողվել է
- Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել բլոգեր Լապշինին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան