«Ելքի» ծրագիրը կքննարկենք. Մելքումյան
«Մենք հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու ծրագրին, անպայման քննարկելու ենք, բայց միանշանակ լրջորեն պատրաստվում ենք լսելու այն ռիսկերի գնահատկանները, որոնք պետք է ներկայացվեն, առայժմ այդ ռիսկերի գնահատկանները չենք լսել»,- այսօր Աժ-ում հայտարարությունների ժամին ասաց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով «Ելք» դաշինքի կողմից ներկայացված ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծին։
Նա նշեց, որ ռիսկ ասելով նկատի ունի այն 100 հազարներով համաքաղաքացիներին՝ ՌԴ-ում աշխատող աշխատանքային միգրանտներին, ամսական 150 -180 մլն դոլար կազմող տրանսֆերտները, անվտանգության համակարգը. «Քննարկել միշտ էլ կարելի է, բայց վերջնական որոշումը կայացնելը տեղաբաշխված է մեր ծրագերում: Մենք կողմ ենք քվեարկել ԵԱՏՄ-ին, և լուրջ հիմքեր պետք է լինի, որպեսզի կարողանանք մեր տեսակետները փոփոխության ենթարկենք»,-եզրափակեց նա:
Մելքումյանի ելույթին հաջորդեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթը, ով հիշեցրեց, որ «Ելք» դաշինքը պաշտոնապես շրջանառության մեջ է դրել ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծը:
«Քայլ առ քայլ հիմնավոր ներկայացվելու է Հայաստանի հետընթացը 2013 թ-ից սկսած: ՀՀ-ն հետընթաց է արձանագրել բոլոր ուղղություններով, տնտեսության կոնտեքստում ոչ մի ծրագիր չի իրագործվել, ՀՀ անվտանգությունն ավելի խոցելի է դարձել, Հայաստանի միջազգային մեկուսացումն աճել է, գործազրկությունն աճել է, ավտորիտար քաղաքական ավանդույթներն են ավելացել: Մենք համոզված ենք, որ ժամանակն է Հայաստանը դուրս բերել զարգացման ուղի, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցությունը թույլ չի տալիս գործընկերների հետ ազատ առևտրային հարաբերություններ ունենալ»,-մանրամասնեց նա:
«Ելք»-ի պատգամավորի խոսքով՝ իրենք ցանկանում են ունենալ այնպիսի մի երկիր, որտեղ ոչ թե ռազմամթերք է գալիս դրսից, այլ երկիր, որտեղ կա զարգացած ռազմարդյունաբերություն, որտեղ արտադրվում է այդ ռազմամթերքը։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունները վերանայման կարիք չունեն. Շարմազանով
- Հայաստանի դուրս գալուց հետո ԵԱՏՄ-ում են հայտնվելու Թուրքիան և Ադբեջանը. միջազգայնագետ
- ՀՀ-ն կլինի միակ երկիրը, որը ԵԱՏՄ անդամ լինելով՝ պայմանագիր կունենա ԵՄ հետ. դեսպան
- Եթե ԵԱՏՄ-ին այլընտրանք կա, «Ելքը» պետք է համակողմանի ներկայացնի այն. Միքայել Մեքումյան
- Հայաստանն օր առաջ պետք է լքի ԵԱՏՄ-ն. Մանե Թանդիլյան