Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ են հրավիրված. «Հրապարակ»
Սեպտեմբերի 16-ին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարենի հարսանիքն է։ «Հրապարակ»-ի տեղեկություններով, Կարենի ընտրյալը՝ Լիլիթը, սովորական հայկական ընտանիքից է։ Հարսանեկան խնջույքը կայանալու է «Սաֆիսա» հանդիսությունների սրահում, որտեղ սովորաբար բոլոր մոսկաբնակ հայ մեծահարուստներն անցկացնում են իրենց միջոցառումները։ Ի դեպ, Կարապետյանի ավագ որդու՝ Սարգիսի հարսանիքը ևս այդ ռեստորանում է կայացել։ Այն ժամանակ գրվեց, որ հայերը զվարճանում են ադրբեջանական ռեստորանում:
«Հարսանիքին մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ են հրավիրված Հայաստանից՝ սկսած նախագահից, կաթողիկոսից, վարչապետից, Սամվել Ալեքսանյանից մինչև Կարապետյանների ընտանիքի հետ մտերիմ ներկա և նախկին պաշտոնյաներ՝ Հովիկ Աբրահամյան, Գագիկ Բեգլարյան և այլք։ Ի դեպ, երեկ արդեն instagram-ում հայտնվել էին լուսանկարներ։ Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևը, գրել էր. «Ապագա հարսնացու Լիլիթը՝ ևս մեկը Կարապետյաններից», և հրապարակել Լիլիթի նախահարսանեկան խնջույքից մի լուսանկար»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները