750 առաջադրում՝ 2018թ. «Ավրորա» մրցանակին
2018թ. «Ավրորա» մարդասիրական մրցանակի համար կատարվել է 750 առաջադրում, որոնցից 509-ը՝ չկրկնվող թեկնածություններ:
IDeA հիմնադրամից հայտնում են, որ առաջադրման փուլի ընթացքում (2017թ. մայիսի 29-ից սեպտեմբերի 8-ը) հայտեր են ուղարկվել 12 լեզվով՝ 115 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եգիպտոսից, Հայաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Պակիստանից, Ուկրաինայից և Քենիայից: Առաջադրված թեկնածուների թիվն աճել է 100 տոկոսով նախորդ տարվա համեմատությամբ, երբ առաջադրվել էին 254 թեկնածու՝ 13 լեզվով, 66 երկրից:
2018թ. «Ավրորա» մրցանակի թեկնածությունները կուղարկվեն հումանիտար ոլորտի մի խումբ գործիչների, որոնք կուսումնասիրեն առաջադրումները և կգնահատեն դրանք՝ հաշվի առնելով, թե որքանով են համապատասխանում «Ավրորա» մրցանակի ընտրական չափանիշներին՝ ցուցաբերված խիզախություն, նվիրվածություն և ազդեցություն: Ընտրված թեկնածուների հակիրճ ցանկը կներկայացվի Ընտրող հանձնաժողովին, որը գլխավորում է օսկարակիր դերասան և հումանիտար գործիչ Ջորջ Քլունին:
2018թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները կհրապարակվեն 2018թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը: 1 միլիոն դոլարի «Ավրորա» մրցանակը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, երրորդ անգամ կշնորհվի 2018թ. հունիսի 10-ին Հայաստանում:
Դափնեկիրը մեկ միլիոն դոլարը նվիրաբերելու է այն կազմակերպություններին, որոնք ոգեշնչել են իր գործունեության ընթացքում: Մրցանակի հանձնման արարողությունը կամփոփի հատուկ միջոցառումներով լի շաբաթը, որոնք տեղի կունենան 2018թ. հունիսի 8-10-ը:
Հարակից հրապարակումներ`
- Աֆեյան. «Ավրորա» մրցանակաբաշխության հաղորդագրությունն է՝ «Դուք պետք է գործեք, և մի կողմում չպետք է կանգնեք»
- «Ավրորա» մրցանակի համար առաջադրումներ կարելի է կատարել մինչև 2017թ. սեպտեմբերի 8-ը
- Մեկնարկել է 2018 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը
- «Ավրորա-2017» մրցանակի դափնեկիրն է Թոմ Քաթինան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները