ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունները վերանայման կարիք չունեն. Շարմազանով
«Մեկնարկած աշնանային նստաշրջանը հագեցած է լինելու թե ներքին, թե արտաքին քաղաքական օրակարգերով»,- այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով ներքաղաքական օրակարգին՝ Շարմազանովն ասաց, որ չնայած տարին ընտրական էր, բայց այնուհանդերձ, թե տնտեսական ակտիվությունը, թե արտահանման ու զբոսաշրջության աճի դրական միտումներն ակնհայտ էին. «Բայց անելիքներ դեռ շատ կան»։
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը՝ ԱԺ փոխնախագահն ասաց. «Հաշվի առնելով տարածաշրջանում առկա մարտահրավերները, անվտանգության խնդիրները շարունակելու են լինել մեր օրակարգային կարևորագույն հարցը: Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, այն է՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունը, ոչ միայն վերանայման կարիք չունեն, այլ նաև ունեն ընդլայնման միտումներ»:
Արտաքին քաղաքական ոլորտում կարևորագույն խնդիրներից նա առանձնացրեց Արցախի խնդրի խաղաղ, հայանպաստ կարգավորման հարցը. «Ադրբեջանը շարունակում է մերժել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները՝ խոչընդոտելով խաղաղ կարգավորման առաջընթացին: Առաջընթաց ապահովելու համար՝ Ադրբեջանը նախ պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը: Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի և միայն ժամանակի հարց է»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի դուրս գալուց հետո ԵԱՏՄ-ում են հայտնվելու Թուրքիան և Ադբեջանը. միջազգայնագետ
- ՀՀ-ն կլինի միակ երկիրը, որը ԵԱՏՄ անդամ լինելով՝ պայմանագիր կունենա ԵՄ հետ. դեսպան
- Եթե ԵԱՏՄ-ին այլընտրանք կա, «Ելքը» պետք է համակողմանի ներկայացնի այն. Միքայել Մեքումյան
- Հայաստանն օր առաջ պետք է լքի ԵԱՏՄ-ն. Մանե Թանդիլյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին