Արշակ Հայրապետյան. Դժգոհ եմ ամբողջ թիմից
«Մեր տղաները պարտվեցին այն ըմբիշներին, որոնց հաղթել էին Եվրոպայի առաջնությունում»,- ասել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանը: Մարզիչը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսել է աշխարհի առաջնությունում հայ ըմբիշների անհաջող մրցելույթների մասին.
«Տղաները ֆիզիկապես պատրաստ էին աշխարհի առաջնությանը: Սակայն, ցավոք, նրանք չկարողացան մեդալների համար պայքարել: Հիմնական սպասելիքները Եվրոպայի առաջնության մրցանակակիրներից էին: Մեր ըմբիշներն իրենց հնարավորություններից ավելի վատ գոտեմարտեցին, որի համար շատ դժգոհ եմ:
Ընդհանուր թիմից եւ անհատապես մարզիկներից գոհ լինել չեմ կարող, քանի որ լավ արդյունք չունենք: Այս առաջնությանը հիմնականում գերտերություններն էին իշխում»,- ասել է Արշակ Հայրապետյանը:
Մարզիչը նշել է, որ մինչեւ տարեվերջ նախատեսում են մի քանի միջազգային մրցաշարի մասնակցել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան