Գևորգյան հոգևոր ճեմարան է ընդունվել 18 սան
Այս տարվա 48 դիմորդներից Գևորգյան հոգևոր ճեմարան է ընդունվել 18 սան, ևս 18-ը` Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց: Մայր աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Գևորգյան ճեմարանի տեսուչ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը։
Անդրադառնալով ճեմարանի դերին ու առաքելությանը` Հայր Սուրբը նշել է, որ այստեղ ձևավորվում է հայ ազգի հոգու ապագա մշակը, որի համար մարդակերտման ու հոգեկերտման կարևորագույն որակ պիտի դառնա մղումը` դարման լինելու բեկյալի սրտին, սփոփանք լինելու կարոտյալի վշտին, հարատև աղոթք ընծայելու տիեզերքի Արարչին, անտարբեր չլինելու կյանքում որևէ երևույթի հանդեպ:
«Ի չիք է ամեն գիտելիք և ուսում, եթե այն միտված չէ այլոց կյանքի մեջ բարերար ներդրում ունենալուն, եթե այն ձեռք չի բերվում այն գիտակցումով, որ ամեն պարգև Տիրոջից է և Նրան պիտի դարձվի»,-ընդգծել է Հայր Գարեգինը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները