Էդմոն Մարուքյանի կոչը՝ գործընկերներին
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով կառավարությունն առաջարկում է փոխել Երևանի ավագանու իրավունքը՝ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ: Ազգային ժողովում նախագծի ներկայացման ժամանակ տեղեկացրեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը։
Նա նշեց, որ նախագծով առաջարկվում է հանրաքվե նախաձեռնելու իրավունքը տալ միայն Երևանի քաղաքապետին և ավագանու 1/3-րդին:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն, արձագանքելով, ասաց. «Փոփոխությունների արդյունքում «Ելք» և «Երկիր Ծիրանի» խմբակցությունները միասնաբար չեն կարող 1/3 ձայներն ապահովել, քանի որ 22 ձայն է պետք ավագանիների կազմից։ Չպետք է այնպիսի դեմք ընդունենք, որ որևէ սարսափելի բան չկա, ուղղակի սահմանադրությանն ենք համապատասխանեցնում։ Ես մեր բոլոր գործընկերներին կոչ եմ անում խորհրդարան եկող բոլոր օրենքներին ուշադիր լինել, որտեղ որ գրված է՝ սահմանադրությանն է համապատասխանեցվում։ Մինչև ապրիլ ամիսը ինչ ասես կարող է փոխվել Հայաստանում՝ սահմանադրությանը համապատասխանեցնելու պատրվակով»։
Նրա խոսքով՝ այս օրինագիծը կապ չունի սահմանդրությանը համապատասխանեցնելու հետ։
«Այս ձևով փորձ է արվում անցկացնել այն դրույթը, որի համաձայն Երևանի ավագանու խմբակցությունները զրկվում են առանձին նախաձեռնությամբ հանդես գալու իրավունքից»,- ասաց Մարուքյանը՝ Տերտերյանին առաջարկելով Երևանի ավագանու ֆրակցիայի ձեռքից հանրաքվե նախաձեռնելու գործիքը վերցնելու մտքից:
Վաչե Տերտերյանն ասաց, որ առաջարկը կքննարկվի, քանի որ դրա խնդիր իսկապես կա՝ անկախ նրանից թե երկու տարբերակներից որը կըտրվի. «Պատրաստակամ ենք աշխատելու և վստահ եմ, որ ընդունելի, տրամաբանակն լուծման կգանք»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին