Գյումրիի դպրոցների օպտիմալացման պատճառով շատ մանկավարժներ դժվար կացության մեջ են. «Իրատես»
Դպրոցների օպտիմալացման ծրագիրը դժվար կացության մեջ է դրել Գյումրու շատ մանկավարժների: Հոգսաշատ այս քաղաքում արտագաղթը օր օրի մեծ թափ է հավաքում, իսկ այսպիսի որոշումներն ավելի են սրում իրավիճակը:
Գյումրուց «Իրատես»-ին փոխանցել են, որ օպտիմալացված դպրոցների ուսուցիչները, չկարողանալով այլ դպրոցներում աշխատանք գտնել, խիստ ընկճվել են ու չգիտեն իրենց անելիքը:
«Ավելին, շատերը վարկեր են վերցրել, ու դրանք մարելու միակ աղբյուրն արդեն կորցրած աշխատանքն էր, այլ գործ էլ չկա քաղաքում, ստիպված ընտանիքներով բռնելու են արտագաղթի ճամփան: Ստեղծված իրավիճակի համար նրանք մեղադրում են ամենից առաջ կրթության նախարարությանը, քանի որ մանկավարժի երկարամյա փորձ ունեցող անձինք դարձել են գործազուրկ, իսկ պատկան մարմինը, առանց աչք թարթելու, զրկել է նրանց օրվա հացից»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին