Հայաստանի դուրս գալուց հետո ԵԱՏՄ-ում են հայտնվելու Թուրքիան և Ադբեջանը. միջազգայնագետ
ԵԱՏՄ-ն տարածաշրջանային միակ տնտեսական նախագիծն է, որում Հայաստանը ներգրավված է։ Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին հիշեցրեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Մենք Բաքու-Թբիլիսի-Ջեյհանում չկանք, Ղարս-Ախալքալաք նախագծում չկանք։ Հայաստանը որևէ տնտեսական նախագծում չկա, այսինքն՝ շրջանցված է ամբողջապես։ ԵԱՏՄ-ն, փաստորեն, միակ նախագիծն է, որում Հայաստանը ներկայացված է։ Ես չեմ ուզում ասել՝ դրական, թե բացասական է այդ կառույցից դուրս գալը։ Սրա գնահատականը պետք է տան ժամանակը և տնտեսագտներն՝ իրենց հաշվարկներով»,- նշեց բանախոսը։
Միջազգայնագետը շեշտեց՝ պետք է հասկանալ, թե ինչ կարող է Հայաստանին տալ ԵԱՏՄ-ից դուրս գալը։
«Եթե մենք դուրս ենք գալիս ԵԱՏՄ-ից, հայտնվում ենք մի իրավիճակում, երբ Հայաստանի հարևանները շտապում են մուտք գործել այդ կառույց։ Թուրքիան արդեն իսկ հայտարարել է, որ դիտարկում է այս հանգամանքը։ Դեռևս պետք է հետևել և հասկանալ՝ Թուրքիա-ԵՄ հարաբերություններն ինչ ուղղությամբ են գնում։ Այս առումով Հայաստանի դուրս գալուց հետո ԵԱՏՄ-ում են հայտնվելու Թուրքիան և Ադբեջանը»- ամփոփեց Սուրեն Սարգսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան