Սաակաշվիլի. Իմ անձնագիրը Պորոշենկոյի կաբինետում է
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր անձնագիրը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի աշխատասենյակում է. Գրում է «Գրուզիա օնլայն»-ը:
«Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ իմ անձնագիրը, որը երեկ գողացել են, տեղեկացված ու վստահելի աղբյուրներից ստացած ինֆորմացիայի համաձայն, Պորոշենկոյի աշխատասենյակում է»,-վստահեցրել է նա:
Սաակաշվիլին ասել է, որ Ուկրաինայի նախագահին իր փաստաթուղթը տվել են իրենց՝ Ուկրաինա ժամանալուց հետո:
«Ինձ մոտ հիմա ոչ մի փաստաթուղթ չկա»,-ասել է նա: