Քաղաքական բռնաճնշումներին նվիրված ցուցահանդեսը պետք է ապաքաղաքական լինի. Հրայր Թովմասյան
Քաղաքական բռնաճնշումներին նվիրված ցուցահանդեսը պետք է ապաքաղաքական լինի: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի նախաձեռնած՝ բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագիրը կրող ցուցահանդեսի փակմանը:
«Տասնյակ օրենքներ ունենք, որոնք բռնադատվածների և աքսորվածների նկատմամբ այլ վերաբերմունք, իրավունքների վերականգնում են նախատեսում: Դրա վերաբերյալ իշխանությունների հանրային ընկալման մեջ ոչինչ չի եղել: Եթե ինչ-որ մեկը դիտարկում է, որ դրանով ինչ-որ հակասովետական բան կա, ես նման ընկալում չունեմ: Ես նման զգացողություն չունեմ»,- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք՝ ցուցադրությունը, որը նախատեսված էր ներկայացնել մինչև ուշ աշուն, փակվել է։ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը թեմայի շուրջ խոսելիս նշել է, որ Հովհաննես Թումանյանի թանգարանում «Խավարում» թեմայով ժամանակավոր ցուցահանդեսի շուրջ որևէ խնդրահարույց դրվագ չի եղել։ «Պարզապես Հայաստանի մշակույթի նախարարության բոլոր ՊՈԱԿ-ները պարտավոր են մեկամյա կտրվածքով իրենց ցուցադրությունները համաձայնեցնել նախարարության հետ։ Թումանյանի թանգարանին զգուշացվել է, որ նախարարության հետ համաձայնեցված չի եղել ցուցադրանքի բացօթյա ձևաչափը, և թանգարանը հավաքել է դրսում ցուցադրվող պաստառները»,-ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան