Հովհաննես Այվազովսկու «Քաոս»-ն արդեն Ազգային պատկերասրահում է
Աշխարհահռչակ հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Քաոս» կտավն արդեն Հայաստանի Ազգային պատկերասրահում է: Այն Վենետիկի Մխիթարյան միաբանությունից բերվել է Հայաստան, ցուցադրվելու է Հ. Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Արարում» ցուցահանդեսում:
Նշենք, որ ցուցահանդեսը բացվելու է սեպտեմբերի 15-ին:
Մոնումենտալ այս կտավի հիմքում աշխարհի արարման մասին աստվածաշնչյան սյուժեն է. նկարիչը Աստծո հոգին ներկայացրել է լույսի տեսքով, որը մռայլ ամպերի արանքից դուրս է գալիս: Երբ Այվազովսկին կտավը ներկայացրել է Իտալիայում, Հռոմի Գրիգոր 16-րդ պապը շատ է տպավորվել, ցանկացել է ձեռք բերել իր հավաքածուի համար: Սակայն հոգևորականները նկարում նկատել են չար ուժեր, որոնք, նրանց կարծիքով, նկարիչը կանխամտածված թաքցրել է մութ ամպերում: Որպեսզի իմանան՝ այդպես է դա, թե ոչ, կարդինալները խորհուրդ են հրավիրել, և նկարը մանրամասն ուսումնասիրել, բայց որևէ բան չեն հայտնաբերել: Այդպես «Քաոս»-ը հայտնվել է Վատիկանում՝ 1841 թվականին: Հետագայում Հռոմի պապն այն նվիրել է Մխիթարյան միաբանությանը՝ 1901 թվականին:
Նկարի շրջանակը պահպանված է հենց Այվազովսկու ժամանակներից, մինչ օրս այն չի փոխվել:
Տեսանյութը՝ Ագային պատկերասրահի ֆեյսբուքյան էջից
Հարակից հրապարակումներ`
- Ոչ միայն հայ, նաև արտասահմանցի մասնագետներն են նշում Այվազովսու հայկական ծագումը. ՀԱՊ գրաֆիկայի բաժնի վարիչ
- Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսը նկարչին նորովի է բացահայտելու
- «Ծովանկարչության սահմանները» միջազգային գիտաժողով` նվիրված Այվազովսկու ծննդյան 200-ամյակին
- Ազգային պատկերասրահը նախապատրաստվում է Հովհաննես Այվազովսկու հոբելյանական ցուցահանդեսին
- ՀԱՊ-ում սեպտեմբերի 15-ին կբացվի Հովհաննես Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսը
- Հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակն է
- Սեպտեմբերին Այվազովսկու 200-ամյակի առիթով սպասվում է մեծ իրադարձություն. Ազգային պատկերասրահի տնօրեն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին