Քաղաքագետ. Գերագնահատել այս փաստաթուղթը, սակայն, չարժե
«ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի ստորագրման համար լուրջ խոչընդոտներ չկան: Փաստաթուղթն ըստ էության պատրաստ է, ԵՄ-ի հետ համաձայնություն կա, հայկական կողմից ևս ամեն ինչ նորմալ է»,- լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Քաղաքագետն, իհարկե հասկանալի է համարում, որ մինչև նոյեմբեր դեռ շատ ժամանակ կա, սակայն փաստաթղթի ստորագրումը խիստ հավանական է։
«Ինչ վերաբերում է համաձայնագրի կարևորությանը, ապա այն կկարգավորի Հայաստան-ԵՄ հարաբերությունները և նոր շրջանակների մեջ կդնի դրանք: Գերագնահատել այս փաստաթուղթը, սակայն, չարժե: Աշխարհը դրանից չի շրջվի»,- նշեց նա:
Անդրադառնալով Հայաստանի՝ ԵԱՏՄ կազմից դուրս գալու «Ելք»-ի նախաձեռնությանը՝ Ալեքսանդր Իսկանդարյանը շեշտեց, որ օրինագիծը խորհրդարանի կողմից չի ընդունվի, ավելին, նույնիսկ անհարմար է այդ մասին խոսել. «Այդ քաղաքական ուժի ֆենոմենը, պետք է պարզ լինի բոլորի համար»:
Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ, որոշ կուսակցություններ խնդիր ունեն ավելի ուժեղ երևալու, քան կան իրականում, հետևաբար ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս աղմկոտ նախաձեռնություններով, որոնք օրենսդիր մարմնում բուռն կերպով կքննարկվեն:
Քաղաքագետը նշեց, որ հակառակ «Ելք»-ի որդեգրած աշխատաոճի` բոլորովին այլ դաշտում և բոլորովին այլ աշխատաոճ է որդեգրել Հանրապետական կուսակցությունը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը բովանդակային առումով նախորդից թույլ է. Արմեն Մարտիրոսյան
- Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման աշախատանքներն իրենց հետագծով են շարժվում. Պյոտր Սվիտալսկի
- Պյոտր Սվիտալսկին հույս ունի, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը նոյեմբերին կստորագրվի
- Այս ընտրությունները բավականին դրական և կարևոր հիմք են Հայաստան-ԵՄ պայմանագրի ստորագրման համար. Ս. Մինասյան
- Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրն ինքնին համապարփակ և ամբողջական փաստաթուղթ է. տնտեսագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան