Երևանի ավագանու մասին օրենքի նախագծի քվեարկությանը չմասնակցեցին «Ծառուկյան» ու «Ելք» խմբակցությունները
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ այսօր ընդունեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որին կողմ քվեարկեց 59 պատգամավոր։
ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ «Չնայած խնդիրը շատ պարզ էր, բայց կառավարության ներկայացուցիչը երեկ այդպես էլ համարձակություն չունեցավ ինքնուրույն որոշում կայացնել։ Այդ իրավունքը տալով քաղաքապետին և ավագանու 1/3-րդին՝ զրոյացնում ենք այդ կարևորագույն մեխանիզմը։ Մենք ձեռնպահ ենք քվեարկում, և եթե կառավարությունը չունենա համարձակություն վերադառնալ նախկին տեքստին, երկրորդ ընթերցման ժամանակ կքվեարկենք դեմ»,- հայտարարեց Զոհրաբյանը։
«Ելք»-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ իրենք էլ չեն կարող կողմ քվեարկել և առաջարկեց «Ծառուկյան» դաշինքին ուղղակի դեմ լինելով՝ չմասնակցել քվեարկությանը։
«Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրան Բաղդասարյանն ասաց, որի իրենց խմբակցությունը բոլոր առաջարկությունները քննարկման առարկա կդարձնի և հորդորեց համապատասխան հանձնաժողովին և խմբակցություններին տալ առաջարկություններ, որպեսզի պատշաճ ձևով իրենք կարողանան երկրորդ ընթերցմանը միասնական մասնակցել։
Այսպիսով՝ օրինագծին կողմ քվեարկեցին հանրապետական և դաշնակցական պատգամավորները։
«Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 92 ձայնով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին