Տնտեսություն 08:50 13/09/2017 Հայաստան

Թաթուլ Մանասերյանն իր և Տնտեսագետների պլատֆորմի անունից Կառավարությանը հրավիրում է հաշվետվության

Սեպտեմբերի 13-ին լրանում է վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարման մեկ տարին: Վարչապետը կառավարության անդամներին հանձնարարել է հաշվետվություն ներկայացնել մեկամյա գործունեության վերաբերյալ, իսկ մինչ այդ քաղաքական ուժերը, փորձագետները գնահատական են տալիս վարչապետի կառավարության աշխատանքին:

Տարին, panorama.am-ի խնդրանքով, ամփոփեց տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: 

Panorama.am-ի հետ զրույցում  նա ասաց, որ նախորդ տարվա աշնանը Կարեն Կարապետյանի ներկայացրած կառավարության ծրագրի մեծ մասն արված չէ, նույնը կարելի է ասել ՀՀ կառավարության՝ 2017-2022 թթ. Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագրի մասին:

Անտարբերություն ու անգործություն, տարիքային ցենզ
Տնտեսագետն անդրադառնալով կառավարության ծրագրի գիտության ոլորտին վերաբերող դրույթներին՝  նշեց, որ «այստեղ բարձիթողի վիճակ է, տիրում է հանցավոր անտարբերություն և անգործություն»:

«Եթե պետք էր ոչինչ չանեին, ապա ազնվորեն պետք էր ծրագրի մեջ չնշել, թե գիտություն են զարգացնում, կադրեր են պատրաստում: Այսօր տարիքային ցենզը մեծ խոչընդոտ է ոչ միայն գիտության, այլև տնտեսության զարգացման համար: 80-ն անց ակադեմիկոսները չեն թողնում, որ սերնդափոխություն տեղի ունենա»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:

Տնտեսագետը կարծում է, որ առանց կառավարության միջամտության այդ խնդիրը չի լուծվի. «Տարիքն առած մարդիկ, որ արդեն չեն կարողանում հոդաբաշխ նախադասություն ասել, շարունակում են ղեկավարել Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտները, այլ ստորաբաժանումներ: Ես սա անթույլատրելի եմ համարում: Քանի դեռ այս երևույթը կա, ապա կառավարությունը չպետք է գիտության զարգացման մասին դրույթներ ներառի իր ծրագրում»:

Դրական՝ կաթիլային
Ինչ վերաբերում է այլ ոլորտներին, տնտեսագետն ասաց, որ կան դրական զարգացումներ: Հատկապես կարևորեց գյուղատնտեսության ոլորտում ներդրվող  կաթիլային ոռոգման համակարգը: 

Անդրադառնալով ներդրումների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ կառավարությունը տպավորիչ ծրագիր ներկայացրեց, սակայն դեռ հստակ չէ՝ ներդրումների ներգրավման  ուղղությամբ կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկել:

Կարևոր և անկապ
Կարևոր խնդիրներից տնտեսագետն առանձնացրեց որոշ նախարարների ընտրության հարցը, որոնք միգուցե վարչապետի համար վստահելի մարդիկ են, բայց հանրությանը ոչինչ չեն տվել:

«Եթե մի կողմից տեսնում ենք արդյունավետ աշխատող նախարարությունների, օրինակ՝ ֆինանսների նախարարությունը՝ ի դեմս նախարար Վարդան Արամյանի, բնապահպանության նախարարությունը, կան ևս մեկ կամ երկու նախարարություններ, որոնք իսկապես ջանք են գործադրում, բայց դրանց կողքին կա առնվազն հինգ նախարարություն, որ կարելի է հանգիստ փակել:  Դրանք ոչ մի լուրջ աշխատանք չեն անում: Էլ չեմ ասում, որ կարելի է նախարարությունները միացնել: Անթույլատրելի է այդքան պետական միջոցներ վատնել անարդյունավետ աշխատանքի համար»,- նշեց Թաթուլ Մանասերյանը:

Անդրադառնալով ՀՀ էներգետիկայի նախարարության գործունեությանը՝ տնտեսագետն այն գնահատեց անբավարար, իսկ կառավարության նիստին նախարարի արտահայտությունները՝ ոչ պրոֆեսիոնալ:

Մասնավորապես, խոսքը, ըստ նրա,  էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման մասին է, որով նախարար Աշոտ Մանուկյանը «կարծես նորամուծություն է անում՝ դրանով ստվերելով նախորդ բոլոր նախարարների աշխատանքը»:

«Այսինքն՝ նրանք կարծես թե չեն հասկացել, թե ինչ է նշանակում այդ շուկայի ազատականացումը: Հետևաբար, նախարարին հորդորում եմ զգույշ լինել իր արտահայտություններում, քանի որ խոսելով ազատականացման մասին՝ անթույլատրելի է ազատականացնել ատոմակայանն ու դրա արտադրած էլեկտրաէներգիան, ինչը հասկանալի վրդովվունք կարող է առաջացնել մեր հարևանների մոտ, որոնք առանց այն էլ բազմիցս դիմել են միջազգային կազմակերպություններին ատամոկայանի փակման կոչով: Իսկ ազատականացումը նշանակում է պետական մակարդակով պատասխանատվության վերացում՝ հատկապես ատոմակայանի մասով, ինչն անթույլատրելի է: Ցավոք սրտի, նման արտահայտությունները եզակի չեն»,- մեկնաբանեց նա:

Ամեն խոշոր չէ, որ բարի է
Տնտեսագետն անդրադարձավ նաև համայնքների խոշորացմանը՝ նշելով, որ այդ ծրագրի դեմը պետք է առնել: Նրա խոսքերով՝ ինքն այդ մասին ասել է հանրապետության բարձր ղեկավարությանը՝ ներառյալ վարչապետին, ունեցել է մի քանի հանդիպումներ, որոնցից մեկի ժամանակ հայտնել է իր մտահոգության մասին:

«Անկեղծ ասած՝ շատ մտահոգ եմ այն անտարբերությամբ, որ հանրապետության վարչապետը տածում է այդ համայնքների նկատմամբ՝  համարելով, որ իր համար կարևոր խնդիրը դա չէ»,- ասաց նա:

Տնտեսագետի խոսքերով՝  ինքն առաջարկել է, որ վարչապետն անձամբ գնա այն գյուղերը, որոնք միավորվել են կամ պետք է միավորվեն: Իսկ այն նախարարները, ըստ Թ.Մանասերյանի, որոնք զեկուցում են, թե ամեն ինչ կարգին է, նրանք մեծ վատություն են անում վարչապետին, կառավարությանը:

«Գոնե մեկ գյուղի օրինակով պետք է տեսնել, թե ինչ արդյունք տվեց այդ խոշորացումը, հետո նոր միայն առաջ շարժվել:  Մի երկիր, մի կառավարություն, որն իրեն համարում է դեմոկրատական, իրավունք չունի բռնի խորոշացումներ անել: Այդ խոշորացմանը դեմ են թե գյուղացիները, թե գյուղապետերը, թե փորձագետները, անգամ կառավարության անդամներն ու պատգամավորները, բայց նրանցից շատերը չեն կարող ընդդիմանալ: Ես մարդկանց ձեռքը սեղմել են նրանց ազնվության համար, քանի որ իրենք էլ են ասում, որ խոշորացումը սխալ է»,- ընդգծեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավարը:

Աղետալի վիճակ
Ըստ Թաթուլ Մանասերյանի՝  այսօր համայնքներում աղետալի վիճակ է, իսկ  խոշորացումը արտագաղթի նոր ալիք է բերելու:

«Ուստի, ես նորից դիմում եմ հանրապետության վարչապետին՝ պետք է սթափվել և զբաղվել այս հարցով: Այդ գյուղերն են՝ հատկապես սահմանամերձ, երկիրը պահում: Ոչ թե պետք է գնալ գյուղեր ու տեսախցիկների առաջ նկարահանվել, այլ պետք է գնալ մեկ-երկու օր այնտեղ մնալ, ապրել գյուղացու հետ, տեսնել, թե ինչ է կատարվում գյուղում»,- ասաց տնտեսագետը: 

Խոսելով բիզնես միջավայրի բարելավման նպատակով նախատեսվող միջոցառումներից՝ տնտեսագետը նշեց, որ ընդհանրապես այդ ուղղությամբ բոլոր կառավարություններն էլ աշխատել են, Կարեն Կարապետյանի կառավարությունը՝ նույնպես: 

Ըստ Թաթուլ Մանասերյանի ներկայացման՝ այսօր բազմաթիվ խնդիրներ մնում են չլուծված, գերխնդիր է շարունակում մնալ երիտասարդների զբաղվածության հարցը. «Իմ ուսանողները, ասպիրանտներն ավարտում են, բայց իրենց տեղն այս երկրում չեն գտնում: Այս մասին պետք է մտածի կառավարությունը: Մինչև այս խնդիրները չլուծվեն, ոչ մի ներդրումային ծրագիր կյանքի չի կոչվելու, տնտեսությունը չի զարգանալու»:

Քննարկման առաջարկ
Եզրափակելով խոսքը՝ տնտեսագետը հրավիրեց Կառավարությանը՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կարևոր մասը կազմող Տնտեսագետների պլատֆորմի անդամներին՝ վաստակաշատ տնտեսագետներին ներկայացնել մեկ տարվա աշխատանքի արդյունքները. «Մենք նման քննարկման մշակույթ և փորձ ունենք նախորդ կառավարությունների հետ: Հուսով եմ՝ Կարեն Կարապետյանի Կառավարությունը չի խուսափի դրանից»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}