Նախարարը վստահեցրեց՝ Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը վերելք է ապրում
«Մենք կարող ենք հստակ ֆիքսել, որ ՀՀ Զինված ուժերն այսօր գտնվում են մարտունակ վիճակում, ի վիճակի են կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին՝ թե արդյոք կառավարությունը երաշխավորում է, որ այսօր Հայաստանի ԶՈւ-ն գտնվում է «նախադու» վիճակում և երաշխավորված է բոլոր տիպի անհրաժեշտ զենք-զինամթերքով։
Նախարարը շեշտեց նաև, որ գլխավոր ռազմական տեսչական ստուգումներով հատուկ ուշադրության տակ է պահվում նաև մատակարարվող վառելիքաքսուկային նյութերի որակը և սպառազինության հագեցվածությունն՝ ըստ լրակազմերի։
«Վստահեցնում եմ, որ ռազմարդյունաբերական համալիրն այսօր գտնվում է վերելքի վրա, և եթե եռամսյակով պլանավորված միջոցները չեն իրացվել, դա միայն մի պատճառ կարող է ունենալ, որ լրացուցիչ խստացված պահանջներ են դրված ներկայացվող ծրագրերի հաստատման, ֆինանսավորման առումով և ի տարբերություն երկար տարիներ գոյություն ունեցող պրակտիկայի, մենք հետազոտական հիմնարկների հետ այլևս կանխավճարային սկզբունքով չենք աշխատում և պահանջում ենք իրենցից հստակ արդյունք մինչև առաջին վճարումների, կամ ծրագրային ֆինանսավորման բացումը»,- ասաց Վիգեն Սարգսյանը։
Նա հիշեցրեց նաև, որ վերջերս Ռուսաստանում կայացած ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը բավականին պատկառելի ներկայացված էր և հայկական տաղավարը ստացել է «Լավագույն տաղավար»-ի պարգևը:
Հարակից հրապարակումներ`
- Ռազմաարդյունաբերության ոլորտում հայ գիտնականը կարող է լուծել ցանկացած բարդ խնդիր. Սամվել Հարությունյան
- Հայ ժողովուրդը երբեք չի ունեցել ռազմաարդյունաբերական ոլորտի խորագիտակների պակաս. Պաշտպանության նախարարը՝ «ArmHiTec»-ում
- Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը մնում է պաշտպանական ոլորտի առաջնայնություններից. Նահապետյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան